Ֆուտզալ. «Լեոն» հաղթանակով ավարտել է ելույթները ՈՒԵՖԱ-ի գավաթում

16-10-2017 17:25:23   | Խորվաթիա  |  Սպորտ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեցին ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի հանդիպումները: Հայաստանի չեմպիոն «Լեոն» եզրափակիչ խաղում 6:5 հաշվով հաղթեց «Լիբուրնին» (Կոսովո) եւ զբաղեցրեց երկրորդ տեղը:
 


Լեոյի կազմում աչքի ընկան Սարգիս Նասիբյանը (2), Գարեգին Մաշումյանը (2), Սլոբադան Յանյիչը եւ Տիգրան Վարդանյանը:
 
Խորվաթիայի «Նացիոնալը», 6:1 հաշվով հաղթելով ֆրանսիական «Գարժ Ջիբսոնին», խմբում զբաղեցրեց առաջին տեղը եւ անցավ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
 
Թիմերի ամփոփիչ դասավորությունը. «Նացիոնալ»՝ 9 միավոր (18:6), «Լեո»՝ 4 (11:13), «Լիբուրն»՝ 3 (15:18), «Գարժ Ջիբսոն»՝ 1 (9:16):
 
 
 
Աղբյուրը՝ ՈՒԵՖԱ
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից