Երեւան քաղաքում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ՝ 195 անձով (տեսանյութ)



17-10-2017 18:13:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունն ամփոփեց անցած ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Խորհրդակցությունը վարում էր վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը։ 
 


Ներկայացվեց անցած ինը ամիսներին մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի եւ հանցագործությունների բացահայտման վիճակագրությունը։ 
Այսպես, անցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործության 7069 դեպք. բացահայտվել է 5899-ը։ 269-ով նվազել են ծանր հանցագործության դեպքերը։
Ձեռնարկված ծավալուն միջոցառումների արդյունքում՝ բացահայտման ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 13,2 տոկոսով ավելի։ Մասնավորապես աճել է ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 17,9 տոկոս։ 
Անդրադառնալով հնչեղություն ունեցող հանցատեսակներին՝ նշվեց, որ անցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրված սպանության ինը դեպքից ութը բացահայտվել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում։ 
Անցած ինը ամիսների ընթացքում Երեւան քաղաքում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ՝ 195 անձով, որոնք կատարել են 301 հանցագործություն։
Նշվեց նաեւ, որ դրական ցուցանիշներն ու ձեռքբերումները պայմանավորված են ինչպես ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ դատախազության, քննչական կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ։
Վեր հանվեցին նաեւ բացթողումներն ու հիմնախնդիրները եւ դրանց վերացման աշխատանքների արդյունավետությանն ուղղված կոնկրետ առաջարկներ արվեցին։ 
Ամփոփելով նիստը՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից