Գեղարքունիքում ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 3 թեկնածու․168․am

17-10-2017 18:23:56   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում հոկտեմբերի 17-ի դրությամբ համայնքի ղեկավարի թեկնածուների կողմից ներկայացվել է ինքնաբացարկի 3 դիմում:
 


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժաղովից, ինքնաբացարկ են հայտնել Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Կարեն Մկրտչյանը, Ծովինար համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, Ծովինարի գյուղապետի տեղակալ, ինքնաառաջադրված Գեղամ Գյուրջյանը եւ Ձորագյուղ համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, ինքնաառաջադրված, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր մասնագետ Դավիթ Մանուկյանը:
 
Այսպիսով, եթե Վարդենիսում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարը շարունակելու են 4 թեկնածու, ապա Ծովինարի եւ Ձորագյուղի գործող ղեկավարները քվեարկվելու են առանց մրցակցության:
 
Խոսրով Խլղաթյան
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 565 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար