Խոշոր ավտովթար Երեւանում․Shamshyan.com

18-10-2017 11:44:36   | Հայաստան  |  Հասարակություն
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում բախվել են 58-ամյա Ռոբերտ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 34 CZ 411 համարանիշի, 30-ամյա Միհրան Թովմասյանի վարած Toyota մակնիշի 33 TT 131 համարանիշի և 20-ամյա Արսեն Գևորգյանի վարած BMW մակնիշի 35 NA 598 համարանիշի ավտոմեքենաները:
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Գևորգյանը և Opel-ի 1 ուղևոր տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:  Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը։
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից