Ուշադրություն. Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է․168․am

18-10-2017 11:48:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
«Հարգելի քաղաքացիներ.
 


Հիշեցնում ենք¸ որ ոստիկանություն-հասարակություն կապն ամրապնդելու և ոստիիկանության հանդեպ քաղաքացիների վստահությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով ոստիկանության պետի հրամանով շարունակում է գործել ոստիկանության «Թեժ գիծը»։
 
Ձեր իրավունքների ոտնահարման¸ Ձեր նկատմամբ հակաօրինական գործողություն դրսևորելու¸ ինչպես նաև հնարավոր իրավախախտման¸ այդ թվում հասարակական կարգի կամ երթևեկության կանոնների խախտման դեպքին ականատես կամ տեղյակ լինելու պարագայում¸ հորդորում ենք անմիջապես զանգահարել ոստիկանության «Թեժ գծի» 047.950878 հեռախոսահամարին։
 
Հիշեք¸ որ իրավախախտման նկատմամբ Ձեր անտարբերությունը նպաստում է օրինազանցի ամենաթողությանը¸ որի զոհը կարող եք դառնալ նաև դուք կամ Ձեր մերձավորները։
 
Հավաստիացնում ենք¸ որ Ձեր ահազանգը անհետևանք չի մնա և հակաօրինական արարքներ թույլ տված անձինք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժները։
 
Ոստիկանությունը երաշխավորում է «Թեժ գծին» ահազանգող անձի գաղտնիությունը»։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից