Քննարկում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու երեխաների պաշտպանությունը» թեմայով

18-10-2017 14:05:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում»  կայացավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու երեխաների պաշտպանությունը» թեմայով ասուլիս-քննարկում, որին մասնակցեցին Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը, Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը: Ասուլիսի ընթացքում բանախոսները քննարկեցին և անդրադարձան ոչ հիմնավոր և էմոցիոնալ հայտարարություններին, որոնց համաձայն՝ օրենքի նախագիծը ենթադրում է առանձնացնել երեխաներին ընտանիքներից, ինչպես նաև ներկայացրեցին օրինագծի  հստակ էությունը, որը կանոնակարգում է ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմները: 
 
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանն իր խոսքում նշեց.
«Ընտանեկան բռնության մասին օրենքը մենք պետք է դիտարկենք այսօր համատեղ ընթացող շատ կարևոր երկու բարեփոխումների համատեքստում: ՀՀ դեռ 2011 թվականից առ այսօր երրորդ փուլում է  դատաիրավական բարեփոխումների և այդ թվում նաև քրեկան արդարադատության: Սա ենթադրում է, որ կարևոր գաղափարական առանցքներից մեկը այն է,  որ մարդկանց չտանենք քրեակատարողական հիմնարկներ և պատժողական քաղաքականությունից փորձենք հրաժարվել , որ հասնենք մաքսիմալ սոցիալականացման և համայնքահեն մոտեցման, որը տերմինաբանությամբ վերականգնողական արդարադատությունն է: Պետք չէ ամեն երկրորդ կամ երրորդ տղամարդուն, որը կնոջ կամ ընտանիքի որևէ անդամի նկատմամբ ունեցել է  որևէ վերաբերմունք, հայտնվի քրեակատարողական հիմնարկում: Մեր պետությունը սա չի որդեգրել անկախ ընտանեկան բռնության մասին եզրույթի և դրա մասին օրինագծի առկայությունից»: 
 
Արշակ Գասպարյանը հավելեց նաև. «Օրենքներով երեխային չեն խլում ընտանքից: Կառվարության կողմից հաստատված կանոնադրությամբ Խնամակալության և հոգաբարձության մարմնին կից հանձնաժողովով առ այսօր վերպահված է՝ գնահատման արդյուքնում յուրքանչյուր ծնողից, ով խուսափում է  երեխայի դաստիարակությունից կամ  լավ չի կարողանում դաստիարակել երեխային, ունի բացասական ազդեցություն երեխայի վրա, մինչև 7 օր տևողությամբ վերցնել երեխային:Այս պարագայում պետությունը պետք է ունենա որևէ լծակ, որովհետև Երեխային պաշտպանությունը պետական համակարգի տեսանկյունից մարդու և երեխայի իրավունքնրն առաջնահերթ են: Որպեսզի պետությունը կարողանա երեխային օգնի, պետք է երեխան առանց ծնողական խնամքի ճանաչվի: Եվ այս բոլոր դեպքերում, նույնիսկ մինչև առանց ծնողական խնամքի ճանաչվելը մեր հոգաբարձուների մարմինը կարող է յուրաքանչյուրից երեխայի մինչև 7 օր տևողությամբ առանձնացնել ընտանիքից: Այս կարգավորումը եղել է, կա և քանի դեռ մենք ունենք երախայի պաշտպանության համակարգ՝ մնալու է: Երեխայի լավագույն շահից ելնելով՝ 2015 թվականից առ այսօր մենք ունենք մարմին, որը վերցրել և վերցնում է երեխային, այսինքն՝ առանձնացնում է  ծնողից, եթե ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամաբ շատ ավելի ծանրակշիռ վատն է, քան երեխայի՝ մոր հետ ապրելու իրավունքը»: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից