Պարգևատրվել են «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հնգամարտի մրցումների հաղթողները

18-10-2017 16:42:57   | Հայաստան  |  Սպորտ
Ավարտվել է հոկտեմբերի 16-ից 18-ը Երևանում անցկացված ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ-ի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հնգամարտի մրցումները, որը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
 

Անհատական արդյունքներով աղջիկներից հաղթող է ճանաչվել Ռաիսա Սիմոնյանը (Լոռու մարզ), իսկ տղաներից՝ Վահե Հովհաննիսյանը (Լոռու մարզ):
 
Հնգամարտի առանձին մրցաձևերում աղջիկների պայքարում 60 մ վազք և 500 մ վազք) մրցաձևերում 1-ին տեղը զբաղեցրել է Ռաիսա Սիմոնյանը (Լոռու մարզ), ձեռքերի ծալում և ուղղում մարզանստարանին, հենում պառկած դրությունից և հեռացատկ տեղից վարժություններում հաղթել է Գոհար Հովհաննիսյանը (Շիրակի մարզ), իսկ թենիսի գնդակի նետում վարժությունում՝ Նելլի Պետրոսյանը (Շիրակի մարզ):
 
Տղաներից 60 մ վազք մրցաձևում հաղթող է ճանաչվել Վահե Հովհաննիսյանը (Լոռու մարզ), 1000 մ վազք վարժությունում հաղթել է Գարիկ Հարությունյանը (Լոռու մարզ), հեռացատկ տեղից մրցաձևում՝ Ռաֆիկ Աղբալյանը (Լոռու մարզ), թենիսի գնդակի նետում վարժությունում՝ Արտուշ Խաչատրյանը (Շիրակի մարզ), իսկ ձգումներ պտտաձողից մրցաձևում՝ Աշոտ Ավանեսյանը (Արցախ):
 
Բոլոր հաղթողները և մրցանակակիրներն արժանացել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերի, մեդալների և գավաթների:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից