Նոյեմբերյան քաղաքում արդեն մեկ ամիս է ,ինչ եռաչափ մոդելավորման դասարան է գործում

Երբ անհրաժեշտ է մոտենալ և զարգացնել սահմանը …

19-10-2017 16:24:14   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
 

 «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք»  սոցիալական հասարակական կազմակերպությունը  , հանձինս ՀԿ հիմնադիր Սամվել Խաչատրյանի ,համահիմնադիրներ Սոֆյա Հովսեփյանի և Սիրանուշ Ամիրաղյանի ՝  ձեռնամուխ են եղել Նոյեմբերյան քաղաքում  եռաչափ մոդելավորման դասարանի բացմանը ։ 
 
Երկար տարիներ աշխատելով ինժիներիայի և եռաչափ մոդելավորման ոլորտում , քաջ գիտակցելով ,թե որքան կարևոր է ինժիներական մտածողությունը և նորագույն տեխնոլոգիաները հասարակության զարգացման գործում , պետության դերի և անվտանգության բարձրացման գործում ՝  2016թ –ին Սամվել Խաչատրյանի և Սոֆյա Հովսեփյանի նաձեռնությամբ  Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Կողբ գյուղերում բացվեցին  Եռաչափ մոդելավորման և ծրագրավորման դասարաններ։ 
Ծրագրի արդյունավետությունն ու նրանում ավելի մեծ թվով նոր մասնագիտացմամբ կադրեր   ունենալու գաղափարը ,ստիպեց ,որպեսզի  ծրագիրը  շարունակական բնույթ կրի  և հերթը Նոյեմբերյան քաղաքինն էր։ Այդ առումով  «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք»  սոցիալական Հկ-ի համար շատ կարևոր էր  2016թ –ը ,երբ  մասնակցություն ունեցավ «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին: Բազմաթիվ ծրագրերի և գաղափարների մեջ ընտրվեցին լավագույն 10 պրոյեկտներ ,տարբեր մարզերից ,որոնք իրենց գործունեությամբ կսկեն  փոխել իրենց համայնքում արժեքներ, կստեղծեն աշխատավայրեր և ասելիք կունենան պետության զարգացման գործում:
Այժմ Նոյեմբերյան համայնքում գործող եռաչափ մոդելավորման դասարանը ունի երկու խումբ ՝մինչև 17 տարեկան երեխաների խումբ և 17 տարեկաններից բարձր սաների խումբ ,ովքեր սիրով ու նվիրումով են հաճախում դասընթացներին ։ Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանավորվածություն ունենալով ԻՏՁՄ-ի (Union of Information Technology Enterprises-UITE) հետ կազմակերպվում են եռաչափ մոդելավորման անվճար դասընթացներ մինչև 17 տարեկան երեխաների համար, ովքեր հաճախում են Նոյեմբերյան համայնքի "Արմաթ" ինժիներական լաբորոտորիաներ :Խմբերում ընդգրկված են մասնակիցներ Նոյեմբերյան ,Կողբ, Ոսկեպար և Ջուջևան համայնքներից :
Դասընթացը նպատակ ունի ստեղծելու եռաչափ մոդելավորմամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի՝ ֆրիլանսերների, որոնք կկարողանան իրենց կողմից ստեղծած եռաչափ մոդելները, որպես ապրանք, իրացնել այժմ ստեղծվող ինտերնետային հարթակի միջոցով: Գյուղական համայնքում բնակվող սոցիալապես անապահով քաղաքացու համար սա մեծ հնարավորություն է, առանց կտրվելու իր առօրյայից՝ շարունակելով զբաղվել գյուղատնտեսությամբ, միաժամանակ հնարավորություն ունենալ տանը ,համակարգչի օգնությամբ ,հավելյալ գումար ստեղծել սեփական և համայնքային կարիքները հոգալու համար: Այս պրոյեկտի շրջանակներում հնարավորություն կտրվի վերապատրաստվող կադրերին ունենալ հավելյալ եկամուտներ՝ ի հաշիվ նոր մասնագիտության և, շարունակելով բնակվել հայրենի բնօրրանում, օգտագործել ՏՏ ոլորտի նորագույն տեխնոլոգիաները՝ ի բարօրություն սեփական ընտանիքի և համայնքի
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից