Վարդան Հարությունյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Ներկայացվել են պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության արդյունքները

20-10-2017 19:50:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը:
 
Յուլիա Ուստյուգովան ողջունել է հարկային ոլորտում կոմիտեի իրականացրած բարեփոխումները և հետաքրքրվել հարկային վարչարարության ծրագրերով: Նա նշել է, որ ԱՄՀ հայաստանյան գրասենյակն արձանագրել է կոմիտեի ձեռքբերումները, և հաջողություն է մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում: Կողմերն ընդգծել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունավետությունը և երկուստեք աջակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից