Ռուսաստանում արգելվել է «Հայկական ֆաշիզմ» անվանումով ադրբեջանական ֆիլմի ցուցադրությունը

21-10-2017 14:05:47   | Ռուսաստան  |  Հասարակություն
 


«Հայկական ֆաշիզմ» անվանումով ադրբեջանական ֆիլմը ներառվել է ծայրահեղական նյութերի ռուսական դաշնային ցուցակում: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: 
 
«1 ժամ 5 րոպե 59 վայրկյան տևողությամբ «Հայկական ֆաշիզմ» ֆիլմը, որը սկսվում է «Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցման պահից» և ավարտվում «…և մյուս կողմից Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհի» խոսքերով, ծայրահեղական նյութ է ճանաչվել»,- ասվում է Ռուսաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: 
 
Ռուսական դատարանի որոշման համաձայն՝ Ռուսաստանի տարածքում ֆիլմի ցուցադրությունն արգելվել է:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 593 անգամ
Անվճար բաժանորդագրվեք մեր հաղորդումներին YouTube-ում, Facebook-ում, Twiter-ում
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կարծիքը...