Աղջիկները մահացել են «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո, 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ անց (տեսանյութեր)

«Գարդասիլ» պատվաստանյութին բնորոշ է պոտենցիալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդելու ռիսկը



16-11-2017 22:25:25   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
 
 
ՀՀ կառավարությունը, գրեթե ինչպես միշտ, տարբեր խնդիրների առնչությամբ, այս անգամ ևս անտեսելով, արհամարհելով հանրության շրջանում առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն իր արձանագրային որոշմամբ ընդգրկել է «Պատվաստումների ազգային օրացույց» կոչվածում: Դրանով, ըստ էության, որոշել է, որ մեր 13 տարեկան աղջնակները (շուրջ 16 000 հոգի) պետք է պատվաստվեն մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութով (այժմ` «Գարդասիլ»-ով): ՀՀ առողջապահության նախարարությունն այդ վտանգավոր պատվաստանյութով (արտադրող ընկերություն` «Մերկ» («Merck»), երկիր` ԱՄՆ) պատվաստումը նախատեսել է սկսել 2017թ. դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից:
Մեր հրապարակայնորեն տրված հարցը` ինչո՞ւ է ՀՀ առողջապահության նախարարությունը թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները դեռահասների ու կանանց շրջանում, դեռ մնում է անպատասխան: Դե ի՞նչ պատասխանի… Հո չի՞ ասելու, որ դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նրա պես, մեղմ ասած, կասկածելի «Գավի վակցինա» միության, «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի» (ԳԱՎԻ) ու նշված կազմակերպությունների ետևում կանգնած ուժերի կամակատարը ու կատարում է այն, ինչ նրանց է պետք ու թաքուն թե բացահայտ, ուղղակի թե անուղղակի կերպով թելադրվում է նրանց կողմից: Հենց ԳԱՎԻ-ն է Հայաստանին 2 տարվա ընթացքում տրամադրելու պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները (անշուշտ, ո՛չ մեր սիրուն աչքերի համար, ո՛չ էլ մեր երեխաների առողջությամբ մտահոգ լինելով կամ մեզ սիրելով), ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը, որոնք մասամբ արդեն իսկ տրամադրել է: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ԳԱՎԻ-ն հավանություն է տվել հիշյալ պատվաստումներն իրականացնելու և պատվաստանյութն ստանալու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: Այսինքն` ծրագրային առաջարկը, իբրև թե, ՀՀ առողջապահության նախարարության կողմից է եղել (պաշտոնապես, դե յուրե, հավանաբար հենց այդպես է), իսկ թե նախարարությունն ինչո՞ւ է այդ ծրագրային առաջարկը ներկայացրել հիշյալ կազմակերպությանը, իրականում նախաձեռնությունն ո՞ւմ կողմից է եղել, սրա վերաբերյալ ճշմարտությունը, կարծում ենք, չի ասվում:
ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի արձանագրային որոշման նախագծին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կցած տեղեկանքի համաձայն, «ՄՊՊ-ի (նշված հապավման մեջ, որը տեղեկանքում այս տեսքով բազմիցս կրկնված է, նախարարի անփութության հետևանքով ակնհայտ վրիպակ կա, պետք է լինի ՄՊՎ-ի, այսինքն՝ մարդու պապիլոմայի վիրուսի.- Ա. Հ.) դեմ պատվաստումից հետո ի հայտ եկող հետպատվաստումային երևույթներն աննշան են: Ավելի շատ դիտարկվում են  տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներ՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որն անհատական է և կրում է հոգեհուզական (փսիխոսոմատիկ) բնույթ՝ պայմանավորված ներարկման վախով: Ծանր ռեակցիաներից անաֆիլաքսիան զարգանում է 1,7 մլն-ից մեկ դեպքում, որը պայմանավորված չէ պատվաստանյութով, այլ՝ օրգանիզմի անհատական առանձնահատկություններով»։
Այսպիսով, ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակման մեջ (http://nt.am/am/news/246767/ ), նախարարը կիսաճշմարտությունն է ներկայացրել ու կեղծել իրականությունը: ԱՄՆ-ի կառավարության VAERS (Vaccine Adverse Event Reporting System) տվյալների բազայի համաձայն, որպես մարդու պապիլոմայի վիրուսի (HPV) դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ, գրանցվել են նաև  անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր: Սակայն, վկայակոչել սոսկ VAERS-ի տվյալների բազայում հիշյալ պատվաստումների հետևանքների կապակցությամբ առկա տեղեկատվությունը, նշանակում է շատ քիչ բան ասել: Անգլերենից թարգմանաբար ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ճապոնացի մասնագետների (Kinoshita T1, Abe RT, Hineno A, Tsunekawa K, Nakane S, Ikeda S.) հեղինակած, «Ճապոնացի դեռահաս աղջիկների սիմպատիկ նյարդի պերիֆերիկ դիսֆունկցիա՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութով իմունավորումից հետո» վերտառությամբ հոդվածը.
«ՆՊԱՏԱԿԸ.
Ուսումնասիրել մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստանյութով իմունավորված աղջիկների մոտ նյարդաբանական դրսևորումների պատճառները:
ՄԵԹՈԴՆԵՐԸ.
Վերջին ինն ամիսների ընթացքում մեզ այցելեցին 44 աղջիկներ, գանգատվելով ՄՊՎ-ի դեմ պատվաստումից հետո առաջացած մի քանի ախտանշաններից։ Բացահայտված այլ խանգարումներով չորս հիվանդներ բացառվեցին, իսկ մնացած 40 սուբյեկտներն ընդգրկվեցին այս հետազոտության մեջ։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.
Նախնական պատվաստման տարիքը կազմում էր 11-ից մինչև 17 տարեկան, իսկ պատվաստանյութի առաջին դոզայից հետո ինկուբացիոն միջին ժամանակահատվածը՝ 5.47 ± 5.00 ամիս: Հաճախակի դրսևորումները ներառում են գլխացավեր, ընդհանուր հոգնածություն, ոտքերի սառնություն, վերջույթների ցավ և թուլություն:
Վերջույթներում դրսևորվող ախտանշաններ ունեցող 28 աղջիկների մոտ արձանագրվեց ձեռքի մատների մաշկի ջերմաստիճանի մի փոքր նվազում (30.4 ± 2.6°C) և ոտքի մատների ջերմաստիճանի չափավոր նվազում (27.1 ± 3.7°C): Թվային պլետիզմոգրամմաները ցույց տվեցին ալիքների նվազած մակարդակ, հատկապես ոտքի մատներում: Չորս աղջիկների վերջույթների ախտանիշները համապատասխանում էին տարածաշրջանային ցավային բարդ համախտանիշի (CRPS) ճապոնական կլինիկական ախտորոշումային չափանիշներին, մինչդեռ մնացած 14 աղջիկների պարագայում դրանք համապատասխանում էին CRPS-ի օտարերկրյա ախտորոշումային չափանիշներին: Schellong թեստով բացահայտվեցին օրթոստատիկ հիպոթենզիայով ութ հիվանդներ և պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշով տառապող չորս հիվանդներ: Օրթոստատիկ հիպոթենզիայով և CRPS-ով տառապող աղջիկները սովորաբար ունենում էին դողի պարբերական ուժեղ նոպաներ և կայուն ասթենիա: Ներմաշկային նյարդերի էլեկտրոնային մանրադիտակային ուսումնասիրությունները միելինազուրկ հյուսվածքների անոմալ պաթոլոգիա բացահայտեցին հետազոտության ենթարկված երեք աղջիկներից երկուսի մոտ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.
Այս հետազոտությամբ արձանագրված ախտանշանները կարող են բացատրվել անոմալ պերիֆերիկ սիմպաթիկ պատճառներով: Հետազոտված աղջիկների ամենատարածված նախնական ախտորոշումը հոգեսոմատիկ հիվանդությունն էր: Ուսումնասիրության մասնակիցների սոցիալական խնդիրները մնացին չլուծված, քանի որ ծանր հաշմանդամությամբ տառապող աղջիկները դադարեցին դպրոց հաճախել»:
Araratnews.am կայքը տեղեկացնում է` «Գերմանական մամուլը հեղեղված է «Գարդասիլը» «մահաբեր պատվաստանյութ է» որակումով հրապարակումներով»:
Իհարկե, ցավալի է, բայց փաստ, որ «Գարդասիլ»-ով պատվաստումից ԱՄՆ-ում աղջնակի մոտ զարգացել աուտոիմուն խանգարում՝ նեյրոմիելիտիս օպտիկա (neuromyelitis optica): Այս տարվա մարտի 17-ին ԱՄՆ-ում դատական որոշմամբ մոտ 11 մլն դոլարի փոխհատուցում է տրվել «Գարդասիլ»-ից շատ լուրջ խանգարման համար, այսինքն` պետությունը որպես փաստ ընդունել է, որ տվյալ խանգարումը «Գարդասիլ»-ից է եղել (https://www.mctlawyers.com/vaccine-cases/vaccine-case-results/12-630V-Neuromyelitis-optica-HPV-vaccine.pdf )։ Սկզբում կասկածել են բազմակի սկլերոզ, բայց հետո հասկացել են, որ այդ երեխայի մոտ նեյրոմիելիտիս օպտիկա է, որը տեսողական լուրջ խանգարում է:
Ավելին. երկու աղջիկ մահացել են մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումից հետո: 19-ամյա աղջիկը մահացել է կես տարի անց՝ 3-րդ պատվաստումից հետո, իսկ 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ: Դիահերձումը ոչ մի խախտում ցույց չի տվել: Սակայն, ուղեղի հյուսվածքներից վերցված նմուշներում երկուսի մոտ էլ հայտնաբերվել է աուտոիմունային վասկուլիտ, որն առաջացել է պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութում առկա հակամարմիններից: Դրանք մեծ խտությամբ հայտնաբերվել են ուղեղի արյունատար անոթներում, ինչը և հանգեցրել է մահվան: Ուղեղային վասկուլիտին բնորոշ ախտանշանները ներառում են ուժեղ գլխացավեր, օրթոստատիկ (orthostatic) գլխապտույտ, ուշագնացություն, ջղաձգումներ, ցնցումներ և ծակծկոցներ, թուլություն, հակամարմիններ և T բջիջներ, որոնք արտադրվում են պատվաստանյութի հակագենը ոչնչացնելու համար և միաժամանակ գրոհում են տարբեր հյուսվածքներում (օրինակ, արյունատար անոթների պատերում) գտնվող կառուցվածքային առումով նմանատիպ սեփական հակագեներին։ Երկու աղջիկների մոտ էլ նման ախտանիշներ արտահայտվել են: Տվյալ ուսումնասիրության հեղինակները վերոնշյալ դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հետազոտել են VAERS-ի շտեմարանը` համանման ախտանշանների առկայությամբ այլ դեպքեր հայտնաբերելու նպատակով։ Արդյունքում գրվել է վերոնշյալ տեղեկությունները ներկայացնող հոդվածը ու տպագրվել «Pharmaceutical Regulatory Affairs: Open Access» ամսագրում, որից էլ քաղված են վերը բերված ու ստորև ներկայացվող տեղեկությունները: 
Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄՊՎ-16 L1 հակամարմիններ պարունակող (Հայաստան բերվողը կամ արդեն բերվածը պարունակում է նաև հենց այդ հակամարմինները) «Գարդասիլ» պատվաստանյութին բնորոշ է պոտենցիալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդելու ռիսկը:
Ուղեղային (ցերեբրալ) վասկուլիտը (Cerebral vasculitis) ծանր հիվանդություն է, որը սովորաբար հանգեցնում է մահվան, եթե ժամանակին չի ախտորոշվում և չի բուժվում։ Այն փաստը, որ ՄՊՎ-ի պատվաստումից հետո Պատվաստանյութերի անվտանգության վերահսկողության տվյալների շտեմարանին (Vaccine safety surveillance database) զեկուցված շատ ախտանշաններ (ինչպես, օրինակ, ինտենսիվ տևական միգրեններ, ուշագնացություն, ջղաձգումներ, ցնցումներ և ծակոցներ, միալգիա (ցավ մկաններում), հենաշարժային անոմալիաներ, պսիխոտիկ ախտանշաններ և ճանաչողական անբավարարություն), որոնք բնորոշ են ուղեղային վասկուլիտին, սակայն չեն ճանաչվել որպես այդպիսին, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս ներկա արդյունքների լույսի ներքո: Այսպիսով, պարզվում է, որ որոշ դեպքերում ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը («Գարդասիլ») կարող է հանդիսանալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդող գործոն։ Բժիշկները պետք է տեղյակ լինեն այս առնչության մասին (http://rescuepost.com/files/ltshaw-death-after-quadrivalent-hpv-vaccination-pharma-reg-affairs-2012.pdf ): Հիշյալ ամսագիրը մի ամբողջ հոդված է նվիրել ՄՊՎ-ի դեմ չորսվալենտանի պատվաստանյութով պատվաստումից հետո մարդկանց մահվան դեպքերին: Նշենք, որ Հայաստան բերվելիք կամ գուցե արդեն ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութը հենց քառավալենտ է, նախատեսված է ՄՊՎ-ի միաժամանակ 4 շճատիպերի դեմ:
Իր հերթին, Մանկաբույժների ամերիկայն քոլեջը հիշյալ պատվաստումների հետևանքով վաղաժամ ամենորեայի և վաղաժամ դաշտանադադարի կապակցությամբ բարձրաձայնել է իր մտահոգությունների մասին սեփական կայքում անգլերենով հրապարակված «Նոր անհանգստություններ՝ կապված մարդու պապիլոմայի դեմ պատվաստանյութի հետ» (Ամերիկյան մանկաբույժների քոլեջ- 2016 թվականի հունվար) հոդվածում :
Անշուշտ, կան հիմնավորված, ինչպես նաև տրամաբանական մտահոգություններ, որոնք պատասխաններ են պահանջում: Որոշակի հետազոտության արդյունք հանդիսացող վերոնշյալ հոդվածի համաձայն՝ 
«1) ձվարանի գործառույթի երկարաժամկետ գնահատում չի արվել ոչ առնետներին ներարկված պատվաստանյութի անվտանգության օրիգինալ ուսումնասիրություններում, ոչ էլ մարդկանց վրա պատվաստանյութի փորձարկումներում,
2) առաջնային բուժօգնության բժիշկների մեծ մասը հավանաբար տեղյակ չէ ՄՊՎ4-ի («Գարդասիլ».- Ա. Հ.) և ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման (Premature Ovarian Failure - POF) կամ երկարատև ամենորեայի (դաշտանի բացակայության) հնարավոր առնչությանը, և նրանք չեն զեկուցում այդ դեպքերի մասին «Պատվաստումների բացասական հետևանքների զեկուցման համակարգին» (Vaccine Adverse Effect Reporting System - VAERS),
3) ազդեցության հնարավոր մեխանիզմները բացատրվել են հիմնականում ալյումինի հավելանյութի (aluminum adjuvant) աուտոիմուն ռեակցիայով և պատվաստանյութերի մեկ այլ բաղադրիչի՝ պոլիսորբատ 80-ի (polysorbate 80)՝ առնետների ձվարանների վրա գրանցված տոքսիկ (թունավոր.- Ա. Հ.) ազդեցությամբ»:
Հիշյալ կայքից տեղեկանում ենք նաև, որ 2006թ. «Gardasil®»-ի լիցենզավորումից հետո հաշվառվել է հետպատվաստումային 213 անբարեհաջող դեպքի զեկույց՝ ամենորեայի, POF-ի կամ վաղաժամ դաշտանադադարի վերաբերյալ, որոնց 88%-ը կապված է «Gardasil®»-ի հետ: Համեմատության համար նշվում է, որ 1990-2006թթ., այսինքն՝ ՄՊՎ- դեմ պատվաստումները սկսելու ժամանակաշրջանից առաջ, ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման և վաղաժամ դաշտանադադարի որևէ դեպք ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ, իսկ ամենորեայի ընդամենը 32 դեպք է զեկուցվել VAERS-ին:
2006 թվականից VAERS-ում գրանցված ձվարանների գործառույթի ձախողման, վաղաժամ դաշտանադադարի՝ նվազագույնը 4 ամիս տևողությամբ, և (կամ) ամենորեայի վերաբերյալ զեկույցների գերակշիռ մեծամասնությունը (76%) կապված են միմիայն «Gardasil®»-ի հետ: Գրանցված 89 դեպքերից 86-ը կապված են «Gardasil®»- ի, իսկ 3-ը՝ դարձյալ ՄՊՎ-ի դեմ նախատեսված «CervarixTM» պատվաստանյութի հետ:
Դե թող հիմա որևէ մեկն ասի, թե «Գարդասիլ»-ի պատճառով առաջացող անպտղության մասին անհանգստությունները, մտահոգություններն անհիմն են: Առաջիկայում այս կապակցությամբ նորանոր փաստեր կհրապարակենք, որոնք,  արդեն իսկ հրապարակվածների հետ միասին, ուղղակի տեղիք են տալիս տագնապի և ընդվզման…
Վերջերս ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկը չգիտենք՝ իր անտեղյակության հետևանքով, թե հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու միտումով, փորձել է հավաստել, թե «Գարդասիլ»-ը ու դրանով պատվաստումներն անվտանգ են: Նա հրապարակավ հայտարարել է, թե «Առողջապահության նախարարության աշխատակիցների աղջիկներն առաջինը կպատվաստվեն գարդասիլով»:
Հետո՞… Ո՞վ է հավատում ասվածին… Կամ` ասենք թե 1-2-ին ցուցադրաբար ներարկեցին, ո՞վ է տեսնելու, ստուգելու, թե սրվակի մեջ «Գարդասի՞լ» էր, թե, ասենք, անշառ-անփորձանք ֆիզիոլոգիական լուծույթ կամ ինչ-որ վիտամին: Ո՞վ է տեսնելու, ստուգելու, թե սրվակի ամբո՞ղջ պարունակությունը ներարկեցին, թե, ասենք, դրա սոսկ մի մասը, որը կարող է վնաս չպատճառել:
Նախատեսվում է «Գարդասիլ»-ի 2 սրվակ կամ 2 դեղաչափ («դոզա») ներարկել, 2-րդը` առաջինից 6 ամիս հետո: Հնարավոր է նաև ԱՆ աշխատակիցների 13-ամյա աղջնակներից մի քանիսին միայն առաջին սրվակը ներարկեն`  հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու համար, իսկ 6 ամիս հետո 2-րդ դեղաչափը չներարկեն, առանց որի, վտանգը կարող է նվազեցվել: Ո՞վ է հիշելու, ո՞վ է ստուգելու, թե ԱՆ աշխատակցի այն երեխային, որը դեկտեմբերին 1-ին անգամ պատվաստվեց, 6 ամիս հետո արդյոք ներարկեցի՞ն «Գարդասիլ»-ի 2-րդ դեղաչափը…
Ի վերջո, թող բարի լինեն հրապարակել նախարարության այն բոլոր աշխատակիցների անուն ազգանունները, հասցեները, որոնք 13-ամյա աղջիկներ ունեն, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա վերահսկելու, թե արդյոք բոլորի՞ն են պատվաստում, թե ձևի, հանրության վրա տպավորություն թողնելու համար` ընդամենը մի քանիսին: Թող «Գարդասիլ»-ով նրանց բոլորի և՛ առաջին, և՛ 2-րդ ներարկումը կատարեն ոչ թե ծախու, այլ անաչառ լրագրողներից բաղկացած հանձնախմբի ներկայությամբ, որպեսզի հավատ ներշնչեն հանրությանը: ՀՀ առողջապահության նախարարությունը կհամաձայնի՞ այս պայմաններով իրականացնել պատվաստումը: Չափազանց կասկածում ենք…
Ընդգծենք, որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ, թեև ոմանք անտեղյակության հետևանքով, ոմանք էլ միտումնավոր այդպես են ներկայացնում: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի և կարող է հրաժարվել մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ»-ով կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի և կարող է հրաժարվել նաև պատվաստումից հրաժարվելուց հետո դրա վերաբերյալ ստորագրություն տալուց, եթե իրենից այդպիսի ստորագրություն պահանջեն: Իմացեք նաև, որ ոչ ոք, առանց ծնողի համաձայնության, իրավունք չունի պատվաստել նրա 13 կամ թեկուզ, ասենք, 15-ամյա աղջնակին, ոչ ոք, առանց  օրինական խնամողի համաձայնության, իրավունք չունի պատվաստել նրա այդ տարիքի խնամարկյալին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 179465 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար
 

«Գարդասիլ»-ով պատվաստման վտանգավոր հետևանքները թեմայով կարդացեք նաեւ.

30-12-2017 «Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. «Հետք»29-12-2017 Ստեր, կեղծիքներ` նույնիսկ չբերությամբ սպառնացող «Գարդասիլ»-ով մեր 13-ամյա աղջնակներին պատվաստելու համար (տեսանյութեր)21-12-2017 Եթե մենք լավ աշխատանք կատարենք, ապա նաև նոր պատվաստանյութերի միջոցով կկարողանանք կրճատել մարդկանց քանակը 10-15 տոկոսով (տեսանյութ)19-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` իրականում ինքն էլ վստահ չէ «Գարդասիլ»-ով իրականացվող պատվաստումների անվտանգության հարցում (տեսանյութեր)19-12-2017 ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ (տեսանյութ)15-12-2017 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Լևոն Ալթունյանից պահանջում է՝ հրապարակային ներողություն խնդրել հայ աղջիկ երեխաներից15-12-2017 Տասներեքամյա աշակերտուհիների ծնողներն իսկապես մերժել են իրենց երեխաներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստումը, եթե չասենք, որ ընդվզել են…13-12-2017 Հերյուրանքների, ստի, կեղծիքի միջոցով փորձում են իրականացնել «Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը (տեսանյութեր)12-12-2017 «Գարդասիլը» չեն փորձաքննի, պատվաստումները չեն դադարեցնի. նախարարության պատասխանը11-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարը մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, տղամարդկանց մինչև 25 տոկոսին` մանկապիղծ (տեսանյութեր) 11-12-2017 Հայաստանի այսպիսի առողջապահության նախարար ունենալը խայտառակություն է, Լևոն Ալթունյանին օր առաջ պետք է պաշտոնանկ անել (տեսանյութ)11-12-2017 Իրականում ինչ են ներարկել աղջիկներին` «Գարդասիլ», թե՞… Հայաստանի առողջապահության նախարարության ծաղկաձորյան շոուն չունի ոչնչի արժեք (տեսանյութ)08-12-2017 Դպրոցներում ստորագրություններ են հավաքել` «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստման առնչությամբ. ահազանգ08-12-2017 «Գարդասիլ»-ով մեր երեխաներին պատվաստելու առնչությամբ հույժ կարևոր իրազեկում ծնողներին07-12-2017 Ահա այսպիսի խայտառակ իրողություն` գրեթե իբրև հրաշագործ ներկայացվող «Գարդասիլ»-ի վերաբերյալ (տեսանյութեր) 06-12-2017 «Գարդասիլ»-ի անվտանգության կլինիկական փորձարկումները խաբեական բնույթ ունեն (տեսանյութեր)02-12-2017 Յուրաքանչյուր բուժաշխատող, ով կհանդգնի առանց ծնողի համաձայնության ու ներկայության, «Գարդասիլ»-ով պատվաստել նրա 13-ամյա աղջկան, պատասխան է տալու01-12-2017 Եթե «Գարդասիլ»-ով պատվաստված աղջիկները չկարողանան ծննդաբերել (տեսանյութեր)27-11-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` «Գարդասիլ»-ով պատվաստվելուց հետո 13-ամյա մոտ 1000 հայ աղջնակ մղկտալու է ուժեղ ցավից, մոտ 1500-ը ջերմելու է26-11-2017 ««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» այսօրվա շոուն չի կարող հասարակությանը հավատ ներշնչել, այս առումով առողջապահության նախարարության ջանքերը զուր են. լրացված (տեսանյութեր)23-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստելու առնչությամբ իբրև հանրային քննարկում կազմակերպված խայտառակ շոուն22-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով պատվաստելու հետ կապված առողջապահության նախարարի ու նախարարության ջրերը պղտոր են (տեսանյութեր)22-11-2017 Երբ գործի են դնում «Գարդասիլը» ատամներով պաշտպանող «դիպուկահարներին». «Իրավունք»21-11-2017 Հայաստանի ԱՆ 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով ՄՊՎ-ի դեմ պատվաստումների առնչությամբ հանրությունից թաքցնելու բան ունի (տեսանյութեր)21-11-2017 «Հայ աղջիկները փորձադաշտ չեն.Հայաստանում պատրաստվում են իրականացնել հականախագահական և հակասահմանդրական գործողություն».Ալեքսանդր Ամարյան (տեսագրություն)20-11-2017 ««Գարդասիլի» միջոցով դրսի ուժերը նպատակ ունեն ՀՀ-ում մեծացնել անպտղության մակարդակը».iravunk.com16-11-2017 Աղջիկները մահացել են «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո, 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ անց (տեսանյութեր)14-11-2017 Ձեր 13-ամյա աղջնակները հիմա «Գարդասիլ»-ով պատվաստվելով, հետագայում կարող են զրկվել մայրանալու կարողությունից. հույժ կարևոր զգուշացում ծնողներին (տեսանյութեր)10-11-2017 Պարզ է, որ երկրում պատրաստվում է դավադրություն, և արդեն երևում է, որ ոչ միայն հայ ընտանիքի դեմ, դա դավադրություն է պետականության դեմ10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 25-09-2017 «Գարդասիլ» պատվաստա նյութով մեր 13 տարեկան աղջիկների պատվաստումների աղետալի հետևանքները (տեսանյութեր)22-09-2017 «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է («Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը տեսանյութեր)14-09-2017 Պապիլոմա վիրուսի դեմ ՀՀ ԱՆ պատվաստումների ծրագրի վտանգավորության մասին07-09-2017 Եթե նույնիսկ 13 տարեկան աղջիկների ճակատագրերը խեղվեն, առողջապահության նախարարությունը բժիշկների պատասխանատվությամբ չի պրծնի (տեսանյութեր)22-08-2017 Հայաստանի հե՞րթն է եկել նույնիսկ երեխաներին «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկմամբ զոհեր տալու (տեսանյութ)18-08-2017 Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)