Lեո Բոկերիան տպավորված է երևանյան բժշկական կենտրոններով

17-11-2017 17:50:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիան վաղ առավոտից այցելեց երևանյան մի քանի բժշկական կենտրոններ:
«Նորք Մարաշ» սրտաբանական և «Աստղիկ» բժշկական կենտրոններից բացի անվանի բժիշկն այցելեց նաև Ալեքսանդր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նա ծաղիկներ խոնարհեց վիրաբույժի հուշարձանի մոտ: Բժիշկն անձամբ է ճանաչել է հայ անվանի գործընկերոջը:
 
Լեգենդար պրոֆեսորը հաջորդիվ այցելեց ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ծանոթացավ հիվանդանոցայի համալիրի հնարավորություններին, շրջեց բաժանմունքներում:
 Լրագրողների հետ զրույցում պրոֆեսորը նշեց, որ շատ լավ տպավորություն ստացավ երևանյան կլինիկաներից: Մասնավորապես ակադեմիկոսի ուշադրության կենտրոնում էին այն բժշկական հաստատությունները, որտեղ սրտի վիրահատություններ են կատարվում: Երկարամյա բժիշկը բարձր գնահատեց մայրաքաղաքի բժշկական կենտրոնների հագեցվածությունն ու հնարավորությունները: 1000-ից ավելի մարդկային սրտեր վիրահատած 78-ամյա բժիշկն առաջին անգամ չէ Հայաստանում: Նրան տպավորել է ինչպես տաք եղանակը, այնպես էլ մարդկային ջերմությունը: Փորձառու մասնագետն ունի նաև սիրտն առողջ պահելու իր բանաձևը: 
Նա հորդորում է ամեն օր հետևել քնի և սննդի ճիշտ ռեժիմին, ինչպես նաև ամենակարևորը՝ ձգտել ստանալ դրական էմոցիաների ամենօրյա չափաբաժին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 210 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար