Մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի 2-րդ միջազգային փառատոնը

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը: Փառատոնի պաշտոնական մեկնարկը տրվել է Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած միջոցառման շրջանակում, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, փառատոնի կազմակերպիչները, ինչպես նաև փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող միջազգային առաջատար գովազդային ընկերությունների ներկայացուցիչները:
 
«Գովազդային դաշտն այսօր մենք դիտարկում ենք ոչ միայն որպես արտաքին գովազդ, այլև որոշակի առումով արվեստ, որը կլրացնի մայրաքաղաքի արտաքին ձևավորումը: Այս առումով մեզ համար առաջնային ու կարևոր սկզբունք է ունենալ ճաշակով, քաղաքի ընդհանուր ոճը լրացնող և քաղաքացիների
համար հարմարավետ արտաքին գովազդ: Ուստի փառատոնից մեր ակնկալիքները շատ են: Վստահ ենք, որ միջազգային գործընկերների հետ կհայտնաբերենք լավագույններին և կկարողանանք համատեղ ստեղծագործել՝ Երևանն ավելի ներկայանալի դարձնելու ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով, որ հաջորդ տարի նշելու ենք մեր մեծ տան՝ Երևանի 2800-ամյակը, կփորձենք փառատոնի շրջանակում ներկայացված հետաքրքիր գաղափարները կյանքի կոչել՝ այդպիսով յուրօրինակ նվեր մատուցելով մայրաքաղաքին»,-ընդգծել է Դավիթ Օհանյանը:
Միջոցառման շրջանակում ներկայացվել են  Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի ծրագիրը, մրցանակաբաշխության անվանակարգերը և նախատեսված այլ միջոցառումները:
Հրավիրված մասնագետներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հրավերի համար, խոսել փառատոնի կարևորության մասին:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 281 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար