Կին ձեռնարկատիրոջ հացի արտադրամասը գործել է առանց սանիտարահիգիենիկ նորմերի

22-11-2017 19:23:16   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով: Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների (այլուր, աղ, խմորիչ)  պահման պայմանները: Կարգադրագրով արգելվել է արտադրությունում առկա լավաշի իրացումը, հանձնարարվել է վերացնել խախտումները:
 

    Իսկ «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը: Նոյեմբերի 13-ին ընկերության մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասի և խանութի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները խախտելու պատճառով: Բացի այդ՝ արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու գործընթացը չէին համապատասախանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին, հումքը և պատրաստի արտադրանքը չէին ուղեկցվել որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, չէր իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական, թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստեցիդների ցուցանիշներով: Հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են, ընկերությունը սկսել է արտադրական գործընթացը: 
 
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 354 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար