Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի

22-11-2017 20:19:09   | Հայաստան  |  Հասարակություն
Հանրապետության տարածքում`
 


Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը  շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիսային՝  3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝           19.60C (1995 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -9.90C (2001 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝           4.70C
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից