«Մերժում ենք Լեոնիդ Ազգալդյանի անվամբ որևէ, նույնիսկ երկրորդային փողոցի անվանակոչումը». «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն (տեսագրություն)



27-11-2017 14:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ
Նոյեմբերի 27-ին  ժամը 14.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի ունեցավ  «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներ՝  Տիգրան Մարտիրոսյանի և Լևոն Զաքարյանի ասուլիսը։ 
 

Թեման՝ «Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցի անվանակոչման վերաբերյալ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության առաջարկի վերաբերյալ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության դիրքորոշումը»։ 
 
 Ստորեւ ներկայացնում ենք   Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց անվանակոչելու ՀՀԿ խմբակցության նախագծի վերաբերյալ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության դիրքորոշումը ամբողջությամբ․
 
Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու առաջիկա նիստում, ՀՀԿ խմբակցության առաջարկով, օրակարգում ներառվել է Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցների անվանակոչման հարցը: Ըստ ՀՀԿ խմբակցության առաջարկի՝ Լեոնիդ Ազգալդյանի անվան պիտի անվանակոչվի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը, որը հանդիսանում է չորրոդային կարևորության փողոց:
Մենք կտրականապես մերժում ենք Լեոնիդ Ազգալդյանի անվամբ որևէ, նույնիսկ երկրորդային փողոցի անվանակոչումը: Սա համարում ենք «պծիչկա» դնելու մոտեցում և հասարակական պահանջը վիժեցնելու քաղաքականություն: Իհարկե Լեոնիդ Ազգալդյանի հարազատների կարծիքը կարևոր հանգամանք է, բայց Լեոնիդ Ազգալդյանը վերջին 25 տարիների ընթացքում, որպես ազգային արժեք, պատկանում է ողջ հայությանը և նրա անունով փողոց անվանակոչելու հարցը դուրս է հարազատների որոշման շրջանակներից: Այսպիսով արձանագրում ենք, որ ՀՀԿ-ն այս անցուդարձի ընթացքում շարունակ նշելով պատմության կարևորության մասին, փաստորեն հրաժարվում է արժանավույնս արժևորել մեր իրական պատմությունը և այդ պատմությունը կերտողներին: Իրականում Լեոնիդների անունը երկրորդելով, հենց իրենք են հայտնվում վատ իրավիճակում, քանի որ ազգը ճիշտ գնահատում է իր հերոսին և նաև այդ հերոսին նսեմացնելու փորձ անողներին:
Կոչ ենք անում Երևանի քաղաքի ավագանուն զերծ մնալ Լեոնիդ Ազգալդյանի անվամբ որևէ երկրորդային փողոցի անվանակոչում անելու գործընթացից և այդ առաջարկը հանել ավագանու նիստի օրակարգից:
Նաև հաշվի առնելով հասարակական պահանջը, որը դրսևորվել է թե մոտ 9000 ստորագրությունների տեսքով, թե վերջերս Երևանի կենտրոնում կայացած բազմամարդ երթով, կոչ ենք անում լսել ժողովրդի պահանջը և իրականացնել համարժեք անվանակոչություն:
Մաղթում ենք ձեզ վերոնշյալ պահանջի բավարարման իրականացման կամք:
Իսկ Հայաստանին՝ արժանի և պետական բարձր մտածողություն ունեցող վերնախավ:
Բարին ընդ ձեզ:
<<Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին>> նախաձեռնություն
 
 
 
Հավելյալ տեղեկություննեի համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝  Մարի Պետրոսյանին։
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի սրահ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2271 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար