Եվրամիության «բույրից» արբեցած և իբր մարդասիրական նկատառումներով որքա՜ն դաժան են ուզում վարվել մեր նկատմամբ

05-12-2017 20:01:00   | Հայաստան  |  Իրավունք
 

 
 
 
Զարմանալի է, եթե չասենք ապշեցուցիչ, որ ՀՀ կառավարությունը ս. թ. նոյեմբերի 16-ին հավանություն տալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծին, հաշվի չի առել այն պարզ և անվիճելի իրողությունը, որ կյանքում կարող են լինել այնպիսի հանգամանքներ, որոնց դրդմամբ մարդու կատարած այս կամ այն արարքը չի կարելի համարել ընտանիքում բռնություն ու նրա նկատմամբ կիրառել այս կամ այն միջոցը կամ, ըստ էության, սահմանափակող, պատժող սանկցիան: Հաշվի չի առել այն պարզ իրողությունը, որ կյանքում, ինչպես այլևայլ հարցերում, այս պարագայում ևս կարող են լինել բացառություններ, և որ նախապես պետք է հաշվի առնել նաև այդ բացառությունները:
Ավելին. կառավարությունը հաշվի չի առել նաև, որ հիշյալ օրենքը, եթե, իհարկե, օրենքի իրական նպատակը հասարակության հիմքը, բնական ու հիմնական բջիջը հանդիսացող ընտանիքները քանդելը, ամուսնալուծությունների թվաքանակն ավելացնելը, ինչպես նաև ամուսնությունների քանակը ու, բնականաբար, մանկածնությունը կրճատելը չէ, չի կարող ավելի խիստ կամ դաժան լինել ՀՀ քրեական օրենսգրքից, որը նախատեսում է արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 42, 44, 45-րդ հոդվածներ)` անձին նույնիսկ մահ պատճառելու դեպքում, ինչպես նաև պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 62, 114, 105-րդ հոդվածներ):
Ցավոք, վերը նշվածը հաշվի չառավ նաև ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, որը նոյեմբերի 30-ին, ինչպես արդեն հայտնի է, 7 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց դրական եզրակացությամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Նկատի ունենալով վերոնշյալ բացը, անհրաժեշտ է օրենքի նախագծում ներառել «Արարքի՝ ընտանիքում բռնություն լինելը բացառող և ընտանիքում բռնության դեպքում պաշտպանության միջոցները մեղմացնող հանգամանքները» գլուխը և դրա ներքո «Արարքի՝ ընտանիքում բռնություն լինելը բացառող հանգամանքները և «Ընտանիքում բռնության դեպքում պաշտպանության միջոցները մեղմացնող հանգամանքները» հոդվածները շարադրել հետևյալ բովանդակությամբ.
 
Արարքի՝ ընտանիքում բռնություն լինելը բացառող հանգամանքները
 
Ընտանիքում բռնություն չեն համարվում հետևյալ գործողությունները.
1. Արարքը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
Ընտանիքի անդամի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս:
Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն ընտանիքի անդամին է պատկանում՝ անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից և պաշտոնեական դիրքից:
2. Սույն օօրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:
3. Սույն օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող ղեկավարել իր գործողությունները (անգործությունը):
Սույն օրենքով նախատեսված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների կիրառման հարցն այն դեպքերում, երբ տվյալ օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն ընտանիքի անդամին չի զրկում իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, լուծվում է՝ հաշվի առնելով սույն օրենքի` անհրաժեշտ պաշտպանությանը վերաբերվող հոդվածի դրույթները:
 
Ընտանիքում բռնության դեպքում պաշտպանության միջոցները մեղմացնող հանգամանքները
 
«Բոլոր այն դեպքերում, երբ սույն օրենքով նախատեսված է կիրառել անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, կիրառվում է նախազգուշացում, եթե`
ընտանիքում բռնությունը կիրառվել է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ և չի հանդիսանում միջին ծանրության կամ ծանր հանցանք:
Ընտանիքում բռնությունը կատարվել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կամ կարեկցանքի շարժառիթով:
Ընտանիքում բռնությունը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության, վտանգավոր արարք կատարելու պատրաստ ընտանիքի անդամին բռնելու, ծայրահեղ անհրաժեշտության, հիմնավորված ռիսկի իրավաչափության պայմանների խախտմամբ:
Ընտանիքում բռնությունը կատարվել է ընտանիքում բռնության ենթարկված
անձի վարքագծի հակաօրինականության կամ հակաբարոյականության հետևանքով, որը պայմանավորել է ընտանիքում տվյալ բռնությունը:
Ընտանիքում բռնությունը կատարվել է սպառնալիքի կամ հարկադրանքի կամ նյութական կամ այլ կախվածության ազդեցության տակ»:
 
Քանի որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, ինչպես փաստաթղթի անվանումից է բխում, առաջնահերթորեն ունի ընտանիքում բռնության կանխարգելման նպատակ, անհրաժեշտ է օրենքի նախագծում ավելացնել նաև «Ընտանիքում բռնության տեսարաններ պատկերող կադրերի հեռարձակման արգելքը» հոդվածը և այն շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով արգելել հայաստանյան որևէ հեռուստաալիքով ընտանիքում բռնության տեսարաններ պատկերող կադրերի հեռարձակումը, բացառությամբ իրավապահ մարմինների պատրաստած տեսանյութերի և լրագրողների ռեպորտաժներում այդ պահին տեղի ունեցող իրադարձությունները պատկերող կադրերի»:
Մի՞ թե կառավարությունում և Ազգային ժողովում կորցնում են սթափ դատելու ունակությունը, երբ Եվրամիությունը խնդիրը սուր է դնում
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենք թեմայով կարդացեք նաեւ.

26-01-2018 Եթե չընդվզենք, այլասերվածները կստանան լայն իրավունքներ և հնարավորություններ (տեսանյութ)17-01-2018 Եվրամիությունը փորձում է դիմակավորված մտնել մեր ընտանիքներ, թելադրել իր «արժեքային» համակարգը15-01-2018 Հայաստանի ԱԺ ընդունած խայտառակ օրենքի համաձայն՝ միասեռականները կարող են լինել ընտանիքի անդամ, իսկ կինը, նրա ծնողներն ընտանիքի անդամ չեն (տեսանյութ)05-12-2017 Եվրամիության «բույրից» արբեցած և իբր մարդասիրական նկատառումներով որքա՜ն դաժան են ուզում վարվել մեր նկատմամբ29-11-2017 Արգելված չէ մեր երեխաների տեղափոխումն ապաստարաններ, որոնք կարող են հիմնվել արտերկրում28-11-2017 Հայ ընտանիքների ու հասարակության նկատմամբ վտանգը դեռ պահպանվում է, Փաստաբանների պալատը փորձում է հնարավորինս չեզոքացնել այն21-11-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հաջողվե՞լ է խաբել վարչապետ Կարեն Կարապետյանին, թե…18-11-2017 Հայաստանի որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա, էգը` էգի, և ուրիշի երեխային որդեգրելով, իրենց երեխան հայտարարեն (տեսանյութ)10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 08-11-2017 Հայոց ինքնությունն ու գոյությունը՝ լրջագույն վտանգի տակ (տեսանյութ)07-11-2017 Ական են ուզում դնել հայոց ընտանիքների տակ. ոտքի ելեք, բոլորիս է վերաբերվում04-11-2017 Ո՞վ կարող է հավատալ, որ միասեռականության քարոզչությամբ զբաղվողներն առավել շահագրգիռ ու մտահոգված են մեր երեխաների իրավունքների պաշտպանությամբ (տեսանյութ)03-11-2017 ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ին պարտադրվում է փաթեթով և նպատակ ունի փոխել հայ ընտանիքի մոդելը. Հայկ Նահապետյան02-11-2017 «Երբ ազատությունը սկսում է մոտենալ ամենաթողության, վերածվում Է այլանդակության»02-11-2017 Հակաաստվածային - քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան` հայտնի նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով01-11-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք 01-11-2017 Իսկ ո՞րն է իրենց համար ավանդական ընտանիքը՝ երկու պապա եւ մեկ երեխա՞. Է. Շարմազանով31-10-2017 Զգուշացում հարվածից առաջ. Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է27-10-2017 ՍԻՄ կուսակցությունը դեմ է ընտանիքի դեմ ուղղված օրինագծին27-10-2017 Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի ընդունումը և կազմակերպել լրացուցիչ քննարկումներ27-10-2017 Եվրոչինովնիկները 12 միլիոն եվրո կաշառքի դիմաց Հայաստանից պահանջում են մահացու թույնով լի երեք բաժակ վերցնել և իրար հետևից խմել27-10-2017 Շարմազանովը խնդրահարույց է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը27-10-2017 «Չեմ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն, թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք». ՀՀ նախկին ոստիկանապետ27-10-2017 Ապրելու ենք դժոխքում, եթե իշխանություններին սա թույլ տվեցինք 24-10-2017 Չի՛ կարելի հնարավորություն տալ պետության ներկայացուցչին` ներխուժել ընտանիքի փակ միջավայր24-10-2017 ««Ընտանեկան բռնության» մասին օրենքի առաջխաղացումը սպառնալիք է մեր երկրում»23-10-2017 Միքայել Աջապահյանի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի. այս ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը20-10-2017 Ընտանիքաքանդ, հասարակությունը ներսից պայթեցնող օրենքի ընդունման ջատագովներից է նաև «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը20-10-2017 Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ20-10-2017 Կտրականապես չեմ կարող համաձայնվել այնպիսի կասկածելի նորամուծությունների հետ, որոնք բովանդակում են ընտանիքի հիմքերի խաթարման վտանգներ19-10-2017 Երեխայի հիպերխնամքն ավելի մեծ խնդիր է, քան նրա հանդեպ բռնությունը, հոգեբանը՝ օրենքի մասին19-10-2017 Մեղք գործած լինելու պատճառով ամբողջ տիեզերքն է անկում ապրած, մենք էլ ապրում ենք մեղքի մեջ (տեսանյութ)10-10-2017 Երբ հանրային քննարկման սադրիչը հենց մոդերատորն է՝ Ռիչարդ Կիրակոսյանի կինը (տեսանյութ)10-10-2017 «Մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր». Արա Զոհրաբյան10-10-2017 «Կարդացեք. քարը քարին չի՛ թողել այս օրինագծի կերտվածքից»10-10-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն կեղծում է (տեսանյութ)06-10-2017 «Օրենսդրական բռնությո՞ւն», թե՞ կարգավորող օրենք06-10-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը բոլորովին այլ է․ Վերլուծաբաններ 05-10-2017 Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին