Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի բաց նամակը բարերարներին

06-12-2017 14:23:34   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն
Բաց նամակ բարերաներին
 

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական խորհուրդը դիմում են ՀՀ և արտերկրում գտնվող բարերարներին, բարեգործական կազմակերպություններին և բոլոր նրանց, ովքեր կցանկանան աջակցել դպրոցաշինության սուրբ գործին:
 
Դպրոցը գտնվում է Աշտարակ քաղաքի Քասախի կիրճի հարևանությամբ` բանուկ ճանապարհից հեռու: ՈՒնի չորս հա տարածք,որը մեծ հնարավորություն է ընձեռնում դպրոցաշինության  համար: Դպրոցը կառուցվել 1962թ.և միչ օրս չի հիմնանորոգվել: Դպրոցը ունի 2 մասնաշենք (եռահարկ և երկհարկ), որոնցից միայն եռահարկն է շահագործվում: Մասնաշենքը նախատեսված է 200 աշակերտի համար, սակայն ներկայումս սովորում է 600 աշակերտ:
 
Երկհարկ մասնաշենքը ենթակա  չէր շահագործման. այժմ քաղաքային և մարզային իշխանությունների կողմից սկսվել են հիմնանորոգման աշխատանքները, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:
 
Սակայն դպրոցը չունի համակարգչային սենյակ, հանդիսությունների-միջոցառումների դահլիճ, ճաշարան, որի առկայության դեպքում երեխաները կստանան  տաք սնունդ, մարզադահլիճ և մարզադաշտ:
 
Ակնկալում ենք Ձեր աջակցությունը` դպրոցաշինության այս սուրբ գործին:
 
Ստորև ներկայացնում ենք հաշվեհամարներ, որոնց միջոցով կարող եք աջակցել մեր դպրոցին:
 
 
Հաշվեհամարների տվյալներն են`
 
ՀՀ դրամ     16004902301501
ԱՄՆ դոլար   16004902301502
ՌԴ ռուբլի      16004902301503
Շահառու  Վ.Պետրոսյանի անվ. Հիմնա. Դպրոց ՊՈԱԿ,
Շահառուի բանկ ՝  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ,   SWIFT Code ARMJAM22
 
 
 Էլ-փոստ: [email protected]
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 187 անգամ

Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին

«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար