2017 թվականին շարունակվել է «Երևան» ձուլվածքով նստարանների և փայտե աղբամանների նորոգումը

06-12-2017 14:38:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Արդեն տարիներ շարունակ մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև փայտե աղբամանները: Նորերի տեղադրմանը զուգահեռ, նախկինում տեղադրված, սակայն գունաթափված նստարաններն ու աղբամանները  պարբերաբար  նորոգվում են: Առանձին դեպքերում էլ գույքը վնասվում է անփույթ վերաբերմունքի պատճառով:
 
2017 թվականին  նախատեսվում էր ամբողջապես  պլանային նորոգման  ենթարկել «Երևան» ձուլվածքով 70 նստարան, փաստացի նորոգվել է 79-ը: Տարվա ընթացքում թարմացվել է 162 փայտե աղբաման, ևս 1407-ը նորոգվել է մասնակի: Նստարանների ու աղբամանների վնասելու դեպքեր նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա կամ աշխատանքային ժամերին գործող 011- 51-40-00 թեժ գծի հեռախոսահամարներով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից