Տոլման ճանաչվել է ադրբեջանական կերակրատեսակ. ՅՈՒՆԵՍԿՕ



06-12-2017 17:04:54   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
 Հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։
 

«Տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը, փոխանցվում է սերնդեսերունդ և վեր է երկրի ներսում առկա էթնիկ ու հոգևոր սահմաններից»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ «տոլմա» բառը գրված է «դոլմա», մեկնաբանվում է, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որ թարգմանաբար նշանակում է լցոնված։
 
Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում ներառված են տարբեր երկրներից ներկայացված 34 հայտ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից