Երևանի հ. 70 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 200 սաների առջև

06-12-2017 16:51:18   | Հայաստան  |  Հասարակություն
 


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 70 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Լապտերիկ» անվանումը: Շուրջ 30 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 200 փոքրիկների առջև: Մանկապարտեզի սաներն իրենց երաժշտական կատարումով յուրօրինակ շնորհակալություն են հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել նախակրթարանի հիմնանորոգման գործում: Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:  
 
Նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի շրջանակում սաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մոտեցումը յուրովի է նաև մանկապարտեզի ներքին հարդարման ու ձևավորման հարցում, արվել է հնարավորը, որպեսզի երեխաներն իրենց զգան հեքիաթային միջավայրում: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 120 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար