9,2 տոկոս եկամուտների աճ՝ 10 ամսում․ՊԵԿ

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունն ամփոփել է ցուցանիշները

06-12-2017 16:53:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը մոտ 36.8 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2016թ. 10 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 6.3 մլրդ դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 19.3 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,4 մլրդ դրամ կամ  շուրջ 16 տոկոս:
 
Ի դեպ, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները ապառք վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.1 մլրդ դրամով կամ 31,5 տոկոսով:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 107 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար