Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքը ընդունվել է

06-12-2017 18:11:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր ՀՀ Ազգային Ժողովը 92 կողմ ձայնով միաձայն ընդունել է Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքը: 
Նախoրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել էր օրենքի նախագծի լրամշակված և վերջնական տարբերակը՝ օրենքի ընդունումը հատկապես կարևորելով երիտասարդ ճարտարապետների գործունեության համար, նշելով նաև, որ այն ճարտարապետ մասնագետների գնահատված լինելու համար հիմնարար քայլ է:  
 


Նախագծի վերաբերյալ ԱԺ-ում դրական գնահատականներ են հնչել վերջինիս լրամշակման ընթացքում կարևոր մասնակցություն ունեցած հարցի հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Խոսրով Հարությունյանի և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի ելույթներում, ովքեր հույս են հայտնել, որ խնդրո առարկա նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո էականորեն կբարելավվեն այն խնդիրները, որոնք կան այսօր ոլորտում: 
Հիշեցնենք, որ Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքը մշակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից