London Chess Classic. Լոնդոնում «առաջին արյունը թափվեց»

06-12-2017 18:15:28   | Մեծ Բրիտանիա  |  Սպորտ
ՀԱՕԿ․Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի չորրորդ տուրում կայացավ առաջին արդյունավետ պարտիան: ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան սեւերով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին:
 


Չորրորդ տուրի արդյունքները. Սերգեյ Կարյակին - Ֆաբիանո Կարուանա՝ 0:1, Վիշվանաթան Անանդ – Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա – Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Մագնուս Կարլսեն, Ուեսլի Սո – Մայքլ Ադամս՝ ոչ-ոքի:
 
Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 2.5 միավոր, 2-9. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2-ական, 10. Կարյակին՝ 1.5:
 
Այսօր հինգերորդ տուրում կհանդիպեն. Արոնյան – Վաշյե-Լագրավ, Կարուանա – Անանդ, Կարլսեն – Սո, Ադամս – Նակամուրա, Նեպոմնյաշչի – Կարյակին:
 
 
 
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից