Կայացել է «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը

07-12-2017 11:15:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 5-ին՝ կամավորների միջազգային օրը, Երևանի պետական կամերային թատրոնում «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը: 
 


Տոնական երեկոն մեկնարկեց «Նռանե» պարային համույթի և «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի անակնկալ պարային ֆլեշմոբով: 
 
Հաջորդիվ սկսվեց  «VolEx. My way to success» խորագիրը կրող միջոցառումը, որի ընթացքում կամավորական հարուստ փորձ ունեցող երիտասարդները և արդեն հաջողությունների հասած հրավիրյալ խոսնակները կիսվեցին իրենց փորձով: 
Նախ ելույթ ունեցան երիտասարդ խոսնակները և ներկաների հետ կիսվեցին իրենց հաջողություններով, որոնց հասել են կամավորական աշխատանքի շնորհիվ: Միջոցառման երիտասարդ խոսնակներն էին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի կոնտակտ-կենտրոնի մասնագետ Աննա Մինասարյանը,
 Global Media Lab-ի հիմնադիր-ղեկավար Սեդա Վարդանյանը,
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային տեղեկատվության պատասխանատու Արթուր Հարությունյանը և 
«ԱՅՍԵԿ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մանուկյանը: 
 
 
Այնուհետև ելույթ ունեցան հրավիրյալ խոսնակները, որոնց թվում էին ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հայաստանյան ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը:  Խոսնակներն իրենց խոսքում անդրադարձան կամավորական աշխատանքի կարևորությանը և հիմնական սկզբունքներին ու հորդորեցին երիտասարդներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ կամավորությանը: 
 
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը: 
 
 Նախ ամփոփվեց երիտասարդ խոսնակների մրցույթը, որի արդյունքում «լավագույն խոսնակ» ճանաչվեցին Լիլիթ Մանուկյանը և Արթուր Հարությունյանը: 
 
Եվ վերջում, բնականաբար ամփոփվեց «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը: 
«Տարվա լավագույն սպորտային կամավոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց  Մարիաննա Աճամյանը, «Բնապահպանական ոլորտում տարվա լավագույն կամավոր» անվանակարգում՝ Նարեկ Ադամյանը, «Կրթական ոլորտում տարվա լավագույն կամավոր» անվանակարգում՝ Մարիամ Հակոբյանը, «Տարվա ամենաակտիվ կամավոր» անվանակարգում՝ Անի Խաչատրյանը: 
«Տարվա լավագույն կամավոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Օվսաննա Պապիկյանը: 
«Հայ կամավորների բանկն» առանձնացրել էր ևս մեկ հատուկ անվանակարգ «Տարվա  ԱմենաՄարդասիրական կամավորական ծրագիր», որը շնորհվեց Նորայր Գաբրիելյանին, ով նախորդ 5 ամիսների ընթացքում իր կամավոր ընկերների հետ Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երեխաների հետ իրականացնում էին դասապատրաստման աշխատանքներ: 
 
 
Միջոցառման ողջ ընթացում հանդիսատեսը վայելեց  «Adana» Project-ի կատարումները: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 118 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար