Սպիտակի երկրաշարժի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով

07-12-2017 11:20:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հովանու ներքո ՀՀ ԱԻՆ և ԵՄ միջև համագործակցության  խորացումն ու ընդլայնումը բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում:
 
Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց ԵՄ աջակցությամբ ուսումնասիրել Եվրամիության բնակչության պաշտպանության և աղետների ժամանակ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման մեխանիզմների լավագույն փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու նպատակով: Անդրադառնալով համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդրին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ հարկավոր է ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչը համայնքների բյուջեի ձևավորման գործընթացում ներառելու ԵՄ փորձը:  
 
Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով: 
 
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին որպես առաջնահերթություն ԵՄ փորձագետների աջակցությամբ իրականացնել ՀՀ ԱԻ նախարարության՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների նախնական ուսումնասիրություն:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 136 անգամ
Անվճար բաժանորդագրվեք մեր հաղորդումներին YouTube-ում, Facebook-ում, Twiter-ում
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կարծիքը...