Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է ավելի քան 19%-ով, շրջանառությունը՝ 27.4%-ով.ՊԵԿ

07-12-2017 11:22:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը կազմել է 88.4 մլրդ դրամ, ինչը 14.2 մլրդ դրամով կամ 19.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
 
Իսկ ոչ ռիսկային համարվող հարկ վճարողները 2016թ. 10 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել են 6.9 տոկոսով:  2017 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա 10 ամիսների համեմատ աճել է ինչպես ռիսկային, այնպես էլ ոչ ռիսկային հարկ վճարողների իրացման շրջանառությունը, համապատասխանաբար՝ 27.4 և 9.3 տոկոսով: 
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 123 անգամ

Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին

«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար