Հայաստանի ամենաաղքատը Շիրակի մարզն է.ԱՎԾ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականի աղքատության ցուցանիշները

07-12-2017 11:45:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականի աղքատության ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2015թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.4%։
 


Մայրաքաղաքի և մարզային կտրվածքով աղքատության մակարդակը խիստ տարբեր է։
 
Ամենաաղքատ մարզը Շիրակն է. 2016 թվականին աղքատության մակարդակն այս մարզում կազմել է 45.5%։ Շիրակին հաջորդում է Լոռու մարզը (35.8%) և Կոտայքի մարզը (35.4%)։
 
Աղքատության ամենացածր մակարդակը Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում է՝ համապատասխանաբար, 15.7% և 18.8%։
 
Երևանում աղքատները բնակչության 24.9%-ն են։
 
Աղքատության մակարդակն ամենից շատ՝ 1.9 տոկոսային կետով, աճել է Վայոց ձորի մարզում՝ 16.9%-ից հասնելով 18.8%-ի։ Աղքատությունն աճել է նաև Շիրակի մարզում (0.2 տոկոսային կետով) և Արմավիրի մարզում (0.4 տոկոսային կետով)։
 
Իսկ նվազման առումով առաջատարը Գեղարքունիքի մարզն է, որտեղ աղքատության մակարդակը նվազել է 3.3 տոկոսային կետով։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 181 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար