Սառեցված հավի իր ապրանքը «СПК Курников» ընկերությունը կփորձաքննի՝ ստուգելու սալմոնելայի և ՄԱՖԱՄ-ի առկայությունը. «Հետք» (տեսանյութ)



07-12-2017 13:27:41   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Օրերս  «Հետք»-ը   հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր լաբորատոր փորձաքննության ենթարկված ներկրված սառեցված հավի մսի 9 նմուշի արդյունքները, որոնցից միայն 4-ն էին ճանաչվել անվտանգ:
 


Մնացած 5 նմուշում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը՝ թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։
 
Այդ 5 նմուշներից մեկը «СПК Курников» ընկերության կողմից արտադրվող և ներմուծվող ռուսական «Тушка цыпленка Курников» ընկերության սառեցված բրոյլեր հավի միսն էր։
 
Փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ այս նմուշի մեջ  ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը գերազանցում է 1,4 անգամ, ինչպես նաև՝ այն պարունակում է սալմոնելա խմբի մանրէներ, որոնք առաջանում են հենց արտադրական պրոցեսում, այլ ոչ թե տեղափոխման ժամանակ կամ վաճառակետում։
 
Բացի այդ, կար նաև մակնշման խախտում. այն մասնակի ջնջված էր: Սառեցված ապրանքի դեպքում սա կարող է պայմանավորված լինել  նաև նրանով, որ հալելու պատճառով մակնշումը ջնջվում է:
 
«СПК Курников» ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն Էդմոն Գիգոլյանն այսօր զանգահարել էր «Հետք» ՝ նշելով, որ թեև զարմացած է իր ապրանքում արձանագրած խախտումներից, սակայն շնորհակալություն է հայտնում իրականացրած վերահսկողություն համար:
 
Նա նաև հայտնել է, որ փորձաքննելու է իր արտադրանքն այլ լաբորատորիաներում՝ խնդիրը պարզելու և շտկելու նպատակով: 
 
Էդմոն Գիգոլյանն ասաց, որ փորձաքննության արդյունքները կտրամադրի «Հետք»-ին:
 
Հիշեցնենք, որ հրապարակումից անցել է 3 օր, և մինչ օրս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որևէ կերպ չի արձագանքել:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 252 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...