Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

07-12-2017 17:53:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամուլի տեսություն

Սպիտակի աղետալի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամաբ՝     հուշահամալիր են այցելել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը,  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,   պետական  նախարար  Արայիկ  Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք, մտավորականներ, տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների և կրթական հաստատությունների կոլեկտիվներ, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող  հուշակոթողին:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ աղետալի երկրաշարժի զոհերին նվիրված՝ տեղի է ունեցել ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություն:

Նշենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի  ունեցած Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Պաշտոնական տվյալներով՝ աղետալի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավերվել` 20 մեծ ու փոքր քաղաքներ, այդ թվում՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը: Տուժել է մոտ 350 գյուղ, որից 58-ը՝ ամբողջությամբ:

 

Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 152 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար