Առողջ աչքեր. Կատարվել է կատարակտի 390 անվճար վիրահատություն.ԱՆ

07-12-2017 19:24:57   | Հայաստան  |  Հասարակություն
Շարունակվում է կատարակտի անվճար վիրահատությունների ծրագիրը։ Նպատակը վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն է բնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ընդգրկված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացողների խմբերում։ Այդպիսով ապահովվում է կատարակտի բուժման աշխարհագրական հասանելիությունը և աչքի հիվանդություններով պայմանավորված առողջապահական ցուցանիշների բարելավումը։  
 


Ծրագրի շրջանակում իրականացվել է 390 վիրահատություն, որից 140-ը`  փորձարարական փուլում Սպիտակի բժշկական կենտրոնում և Սևանի «Լայոնս մարզային ակնաբուժական» հիմնադրամում: Սեպտեմբերի կեսից ծրագիրն իրականացվում է նաև «Շենգավիթ», «Նաիրի», Կապանի, Գորիսի, Գյումրու, Իջևանի բժշկական կենտրոններում:
 
Վերջին 2.5 ամսում վիրահատված 250 քաղաքացուց 87-ը եղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, 66-ը` ուսուցիչներ, 60-ը` բժիշկներ, 27-ը` դասախոսներ, 10-ը` մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
 
Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել.
 
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0-ից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների` 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անդամները,
Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում» ընդգրված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք,
Բարձրագույն ուսումնական հաստատություների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք,
«Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում, ինչպես նաև «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք:
Ծրագրին վերաբերող այլ հարցերի հետ կապված պարզաբանումներ կարող եք ստանալ` զանգահարելով 8003 հեռախոսահամարով («Թեժ գիծ» ծառայություն):
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 95 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար