Մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր․168.am

07-12-2017 19:33:47   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
168.am.  2017 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան բժիշկ մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր: Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ որոշման նախագծով նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի, ինչպես նաև այդ նույն ամսին զորացրել սահմանված ժամկետում ԶՈւ-ում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:
 


«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեկտեմբեր ամսին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները»,- ասաց Զաքարյանը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1398 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար