Միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները միևնույն է չեն կարող միս գնել. Խոսրով Հարությունյանը պարզաբանում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը.factor.am (տեսանյութ)



07-12-2017 22:44:48   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
factor.am.Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի հերքում՝ Հայաստանում կան աղքատներ, որոնք, ըստ պատգամավորի, չեն կարող օգտվել մի շարք ապրանքատեսակներից՝ անկախ դրանց գնից:
 


«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»,- փորձելով պարզաբանել ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ Factor.am-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը: Նկատենք՝ երեկ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Factor.am-ը Խոսրով Հարությունից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է Հակոբ Հակոբյանի տեսակետը: «Դա փաստ է, դիրքորոշման խնդիր չկա: Ես շատ պարզ բան եմ ասում՝ անկասկած կա սպառողների մի խավ, որոնց եկամուտների ծավալը բավական ցածր է, այնքան ցածր է, որ անկախ ապրանքների գնից, ի վիճակի չեն այդ ապրանքատեսակներն օգտագործել իրենց ամենօրյա զամբյուղում»,- նշեց իշխող ուժի ներկայացուցիչը:
 
Մանրամասները՝ տեսանյութում: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից