Նախարարի տեղակալը Բանգկոկում մասնակցել է տեղեկատվական գերմայրուղու կառավարման խմբի հանդիպմանը

15-12-2017 13:08:22   | Թաիլանդ  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղեկալ Արման Խաչատրյանը դեկտեմբերի 12-15-ը Բանգկոկում մասնակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու կառավարման խմբի հանդիպմանը և Ասիական տրանսպորտային մայրուղու ցանցի հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի 7-րդ հանդիպմանը:
 
Միջոցառումների ընթացքում քննարկվել են Ասիական տրանսպորտային և երկաթուղային մայրուղու, ինչպես նաև  տեղեկատվական գերմայրուղու ներկա իրավիճակը,  ընդլայնման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
 
Լիագումար նիստերի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների և  տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերն ու հեռանկարները:
 
Միջոցառումների  շրջանակներում Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շամշադ Ախթարի, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ՏՀՏ գծով տնօրեն Տիցիանա Բոնապասի և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տրանսպորտի գծով տնօրեն Յուվեի Լիի հետ:  
 
Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին և ծրագրերին ՀՀ առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ։
 
Արման Խաչատրյանն առաջարկել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու կառավարման խմբի և Ասիական մայրուղու ցանցի հարցերով աշխատանքային խմբի բարձր մակարդակի հաջորդ՝ 2018թ.,  հանդիպումն անցկացնել Երևանում, ինչը ընդունվել է։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարարության 
լրատվական ծառայություն 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 146 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար