Տեղի է ունեցել Վերլուծական խորհրդի նիստ

15-12-2017 18:06:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ: Նիստի օրակարգային թեմայի շուրջ՝ «ԱՄն նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում», հիմնական զեկույցներով հանդես են եկել փորձագետ Սուրեն Սարգսյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Նիստի ընթացքում հիմնական զեկուցողները ներկայացրել են Հայաստան-ԱՄն երկկողմ հարաբերություններում փոխգործակցության հիմնական ուղղությունները, քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները: 
 
Հիմնական զեկուցողները պատասխանել են Վերլուծական խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող ոլորտային բազմաթիվ հարցեր: 
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Վերլուծական խորհրդի անդամներին ներկայացրել է «Տեղեկատվական անվտանգություն»  վերնագրով ձեռնարկը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից