«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Լևոն Ալթունյանից պահանջում է՝ հրապարակային ներողություն խնդրել հայ աղջիկ երեխաներից

15-12-2017 18:54:43   | Հայաստան  |  Հասարակություն
 


Այլևս գաղտնիք չէ, որ ներկայումս փորձ է արվում մեր 13-ամյա աղջիկների շրջանում հետազոտություն իրականացնել կասկածելի եղանակով ձեռք բերված «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութով։
 
 «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն ` «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով, որի հիմքում ընկած է ապօրինի ստվերային գործարք և հանրային միջոցների յուրացում: Տես՝(https://www.panorama.am/am/news/2017/11/09/ պատվաստում-մարդու-պապիլոմավիրուսային-վարակի-դեմ/1862869, http://www.panarmenian.net/arm/news/248629/, http://www.yerkirtsirani.am/myfiles/files/14465.PDF ):
 
Ընդ որում, սկզբից նշվում էր, որ տարիքն ընտրվել է այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում 13 տարեկան աղջիկները դեռևս սեռական կյանքի փորձ չունեն։
 
Հետագայում հասկանալով, որ վերը նշված հիմնավորումը արժանահավատ չէ, քանի որ պապիլոմա վիրուսը, որի դեմ պետք է գործի պատվաստանյութը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ սեռավարակի միջոցով, օրեր առաջ Լևոն Ալթունյանի կողմից ողջ աշխարհի առջև հնչեցվեց, որ Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ն ունի սեռական հարաբերության փորձ։ Տես՝ (https://www.youtube.com/watch?v=mtiJxcUbqoM&t=99s,
http://www.tert.am/am/news/2017/12/05/altunyan/2557523):
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութի ներարկումից հետո այն կարող է ազդեցություն ունենալ առավելագույնը հինգ տարի, ապա հասկանալի է դառում, որ 13 տարեկան աղջիկ երեխաներին այն անհրաժեշտ չէ՝ նրանք չեն մտնում ռիսկային խմբի մեջ:
 
Նշենք նաև, որ «Գարդասիլ-4» և ընդհանրապես պապիլոմավիրուսի դեմ պավաստումն աշխարհի բոլոր երկրներում բացարձակ կամավոր է և երեխաների շրջանում այն կիրառելն ընդհանրապես բացառվում է:
 
Լևոն Ալթունյանը  հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ` նախարար, պարտավոր է հարգել ազգային և միջազգային օրենքները, որոնք սահմանում են, որ մարդ մինչ 18 տարեկանը համարվում է երեխա, իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի` սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ քրեորեն հետապնդելի արարք է:
 
Պաշտոնական տվյալներից օգտվելով կարելի է հաշվարկել, որ 13-15 տարեկան աղջիկների թիվը կազմում է շուրջ 40 000, որի 25%-ը շուրջ 10 000 է: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարվա ընթացքում Լևոն Ալթունյանի գիտությամբ և լռության քողի տակ, իրականացվել է շուրջ 10 000 քրեական հանցագործություն, որոնք մնացել են անպատիժ։ 
 
Եթե Լևոն Ալթունյանը տիրապետում է  տասնվեց տարին չլրացած երեխաների  սեռական հարաբերությունների մասին  տեղեկատվությանը և այդ մասին չի ահազանգել, դա արդեն վկայում է տվյալ անձի, որպես պաշտոնյայի ոչ միայն ոչ կոմպետենտության, այլ նաև անբարոյականության մասին։
 
Եթե նրա խոսքերը սխալ տեղեկատվության, անփութության, տգիտության կամ թյուրիմացության հետևանք են, որը հիմք է ծառայել «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութով մեր երեխաների պատվաստման ծրագրի հիմնավորման և ներդրման համար, ապա սա արդեն խիստ վտանգավոր է մեր հանրության համար։ 
 
Հայաստանում յուրաքանչյուր մարդ, բացի Լևոն Ալթունյանից և իր խմբակիցներից, գիտի և վստահ է, որ մեր աղջիկ երեխաներն իրենց մեջ կրում են հայ աղջկան բնորոշ առաքինությունը, մաքրությունը և  մանկական պարզությունը։ 
 
Սակայն, ոչ Լևոն Ալթունյանը, ոչ  էլ իրեն անմիտ խորհուրդներ ու կեղծ տեղեկատվություն տրամադրողները, չխորշեցին ողջ աշխարհով հայ աղջիկներին վարկաբեկելու մտքից՝ իրենց հանցավոր գործունեությունը մինչև վերջ իրականացնելու մոլուցքից դրդված։
 
Իսկ թե ինչ հանցավոր գործունեություն են նրանք ծրագրել, հայտնի է բոլորին։ 
«Գարդասիլ-4» պատվաստանյութով միայն 13 տարեկան աղջիկների 16 000 ընտրանքի պատվաստումը կազմակերպելու համար Լևոն Ալթունյանը և նրա խմբակից մի քանի հոգին պետական բյուջեից յուրացրել են շուրջ 150 000 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ ԳԱՎԻ հիմնադրամից ստացել են 178 000 ԱՄՆ դոլար՝ հետազոտությունը ժամանակին ու անհրաժեշտ քանակով իրականացնելու համար։
 
Ստացվում է, որ Լևոն Ալթունյանը և իր թիմակիցները հանուն կանաչ թղթադրամերի պատրաստ են վաճառել և՛ հայ աղջիների առողջությունը, և՛ հայ գենի մաքրությունը, և՛ հայ ազգի հեղինակությունը, և՛  Հայաստանի ապագան։
 
Սակայն, մեր բնակչության բարձր ինքնագիտակցության և  ինքնակազմակերպման շնորհիվ «Գարդասիլ-4» պատվաստանյութի փորձարկումը ենթակա է ձախողման։ 
 
Համաձայն ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի՝
3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են գենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
 
Սահմանադրական այս դրույթի կարևորագույն երաշխիքներից է ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 127-ով նախատեսված նորմը: 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում բավականին լայն տարածում են ստացել մարդկանց՝ «որպես փորձարարական նյութի»  օգտագործման դեպքերը և տվյալ պարագայում հանցագործության օբյեկտը մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են և գաղտնիք չէ, որ բժշկական  և գիտական որոշ փորձեր անմիջական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն մարդու առողջության, այլ նաև կյանքի անվտանգության համար, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է գործողություններով, որոնք ուղղված են անձին առանց իր ազատ կամաարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելուն,  ակնհայտ է դառնում, որ ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նախապես չիրազեկելով հասարակությանը «Գարդասիլ-4» պատվաստանյութի վերաբերյալ՝ առաջարկել և կառավարության հետ համատեղ որոշում է ընդունել բժշկական կամ գիտական փորձերի անցկացման վերաբերյալ: 
Հանրությունը իրազեկ չի եղել սույն բժշկական փորձի ենթարկվելու կապակցությամբ համապատասխան քարոզչական իրազեկման՝ փորձի բոլոր մանրամասնությունների, այդ թվում մարդու կյանքի կամ առողջության, դրանց անվտանգության երաշխիքների վերաբերյալ տեղի չի ունեցել: Կարող ենք պնդել, որ Լևոն Ալթունյանը սույն նախաձեռնությունն իրականացրել է ուղղակի  դիտավորությամբ: Բոլոր նրանք, ովքեր պետք է ենթարկվեն պատվաստման՝ պարտադիր, նախապես պետք է ազատ կամաարտահայտությամբ, պատշաճ ձևակերպված համաձայնության միջոցով տեղեկացված լինեին:
13 տարեկան երեխայի օրինական ներկայացուցիչն է հանդիսանում ծնողը: Պարոն Ալթունյանը պատրաստվում է պատվաստել 16 հազար աղջիկ երեխաների և նա նախապես այդ աղջիկների ծնողներից պետք է ստանար գրավոր թույլտվություն, որը չունի: 
 
 
Ելնելով վերոգրյալից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը`
 
Լևոն Ալթունյանից պահանջում է.
 
Հրապարակային ներողություն խնդրել հայ հանրությունից, մասնավորապես աղջիկ երեխաներից,
Անհապաղ պատկան կառույցներ ներկայացնել իր ձեռքի տակ առկա հանցագործության դեպքերի մասին տեղեկատվություն, եթե այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն, 
Անհապաղ դադարեցնել «Գարդասիլ-4» -ի   միջոցով պատվաստումների իրականացման ծրագիրը,
Անհապաղ վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հափշտակած 150 000 ԱՄՆ դոլարը:
 
ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է.
 
Լևոն Ալթունյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման, հանրային գումարների յուրացման և անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկման վերաբերյալ հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ և Լևոն Ալթունյանին ներգրավել որպես մեղադրյալ:
 
ՀՀ մարդու իրավուքների պաշտպանից պահանջում է.
 
Դատապարտել Լևոն Ալթունյանի գործողությունները և հայտարարությունները, որոնցով խախտվել են երեխաների իրավունքները:
 
 
 
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, 
բժիշկ-նյարդավիրաբույժ՝ Մարինա Խաչատրյան   
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1003 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար
 

«Գարդասիլ»-ով պատվաստման վտանգավոր հետևանքները թեմայով կարդացեք նաեւ.

30-12-2017 «Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. «Հետք»29-12-2017 Ստեր, կեղծիքներ` նույնիսկ չբերությամբ սպառնացող «Գարդասիլ»-ով մեր 13-ամյա աղջնակներին պատվաստելու համար (տեսանյութեր)21-12-2017 Եթե մենք լավ աշխատանք կատարենք, ապա նաև նոր պատվաստանյութերի միջոցով կկարողանանք կրճատել մարդկանց քանակը 10-15 տոկոսով (տեսանյութ)19-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` իրականում ինքն էլ վստահ չէ «Գարդասիլ»-ով իրականացվող պատվաստումների անվտանգության հարցում (տեսանյութեր)19-12-2017 ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ (տեսանյութ)15-12-2017 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Լևոն Ալթունյանից պահանջում է՝ հրապարակային ներողություն խնդրել հայ աղջիկ երեխաներից15-12-2017 Տասներեքամյա աշակերտուհիների ծնողներն իսկապես մերժել են իրենց երեխաներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստումը, եթե չասենք, որ ընդվզել են…13-12-2017 Հերյուրանքների, ստի, կեղծիքի միջոցով փորձում են իրականացնել «Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը (տեսանյութեր)12-12-2017 «Գարդասիլը» չեն փորձաքննի, պատվաստումները չեն դադարեցնի. նախարարության պատասխանը11-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարը մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, տղամարդկանց մինչև 25 տոկոսին` մանկապիղծ (տեսանյութեր) 11-12-2017 Հայաստանի այսպիսի առողջապահության նախարար ունենալը խայտառակություն է, Լևոն Ալթունյանին օր առաջ պետք է պաշտոնանկ անել (տեսանյութ)11-12-2017 Իրականում ինչ են ներարկել աղջիկներին` «Գարդասիլ», թե՞… Հայաստանի առողջապահության նախարարության ծաղկաձորյան շոուն չունի ոչնչի արժեք (տեսանյութ)08-12-2017 Դպրոցներում ստորագրություններ են հավաքել` «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստման առնչությամբ. ահազանգ08-12-2017 «Գարդասիլ»-ով մեր երեխաներին պատվաստելու առնչությամբ հույժ կարևոր իրազեկում ծնողներին07-12-2017 Ահա այսպիսի խայտառակ իրողություն` գրեթե իբրև հրաշագործ ներկայացվող «Գարդասիլ»-ի վերաբերյալ (տեսանյութեր) 06-12-2017 «Գարդասիլ»-ի անվտանգության կլինիկական փորձարկումները խաբեական բնույթ ունեն (տեսանյութեր)02-12-2017 Յուրաքանչյուր բուժաշխատող, ով կհանդգնի առանց ծնողի համաձայնության ու ներկայության, «Գարդասիլ»-ով պատվաստել նրա 13-ամյա աղջկան, պատասխան է տալու01-12-2017 Եթե «Գարդասիլ»-ով պատվաստված աղջիկները չկարողանան ծննդաբերել (տեսանյութեր)27-11-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` «Գարդասիլ»-ով պատվաստվելուց հետո 13-ամյա մոտ 1000 հայ աղջնակ մղկտալու է ուժեղ ցավից, մոտ 1500-ը ջերմելու է26-11-2017 ««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» այսօրվա շոուն չի կարող հասարակությանը հավատ ներշնչել, այս առումով առողջապահության նախարարության ջանքերը զուր են. լրացված (տեսանյութեր)23-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստելու առնչությամբ իբրև հանրային քննարկում կազմակերպված խայտառակ շոուն22-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով պատվաստելու հետ կապված առողջապահության նախարարի ու նախարարության ջրերը պղտոր են (տեսանյութեր)22-11-2017 Երբ գործի են դնում «Գարդասիլը» ատամներով պաշտպանող «դիպուկահարներին». «Իրավունք»21-11-2017 Հայաստանի ԱՆ 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով ՄՊՎ-ի դեմ պատվաստումների առնչությամբ հանրությունից թաքցնելու բան ունի (տեսանյութեր)21-11-2017 «Հայ աղջիկները փորձադաշտ չեն.Հայաստանում պատրաստվում են իրականացնել հականախագահական և հակասահմանդրական գործողություն».Ալեքսանդր Ամարյան (տեսագրություն)20-11-2017 ««Գարդասիլի» միջոցով դրսի ուժերը նպատակ ունեն ՀՀ-ում մեծացնել անպտղության մակարդակը».iravunk.com16-11-2017 Աղջիկները մահացել են «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո, 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ անց (տեսանյութեր)14-11-2017 Ձեր 13-ամյա աղջնակները հիմա «Գարդասիլ»-ով պատվաստվելով, հետագայում կարող են զրկվել մայրանալու կարողությունից. հույժ կարևոր զգուշացում ծնողներին (տեսանյութեր)10-11-2017 Պարզ է, որ երկրում պատրաստվում է դավադրություն, և արդեն երևում է, որ ոչ միայն հայ ընտանիքի դեմ, դա դավադրություն է պետականության դեմ10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 25-09-2017 «Գարդասիլ» պատվաստա նյութով մեր 13 տարեկան աղջիկների պատվաստումների աղետալի հետևանքները (տեսանյութեր)22-09-2017 «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է («Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը տեսանյութեր)14-09-2017 Պապիլոմա վիրուսի դեմ ՀՀ ԱՆ պատվաստումների ծրագրի վտանգավորության մասին07-09-2017 Եթե նույնիսկ 13 տարեկան աղջիկների ճակատագրերը խեղվեն, առողջապահության նախարարությունը բժիշկների պատասխանատվությամբ չի պրծնի (տեսանյութեր)22-08-2017 Հայաստանի հե՞րթն է եկել նույնիսկ երեխաներին «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկմամբ զոհեր տալու (տեսանյութ)18-08-2017 Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)