Ալբերտ Կիրակոսյանը դարձել է «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագիր

27-12-2017 15:34:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ նախագահությունը դեկտեմբերի 27-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Կիրակոսյանին «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:
 


Ալբերտ Կիրակոսյանը ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն է, 183 գիտական հոդվածի և  45 թեզիսի հեղինակ է:
 
            Ալբերտ Կիրակոսյանը 2002թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  ոսկե մեդալի,  ԵՊՀ ոսկե մեդալի, ԼՂՀ Ի.Աթայանի անվան հուշամեդալի, 2009թ-ին` ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալի, 2014թ-ին` ՀՀ նախագահի մրցանակի` ֆիզիկայի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար: 2013, 2014, 2016թթ. ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող»  մրցույթի հաղթող:
 
 ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին  «Գիտության աշխարհում»  գիտահանրամատչելի հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին նրա բեղմնավոր աշխատանքի և գիտության հանրայնացման համար:
 
27.12.2017թ.
 
-- 
Հարգանքով՝
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 175 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար