Դոմենիկո Սպինելլիին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

27-12-2017 16:07:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում ընդունեց Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Դոմենիկո Սպինելլիին ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել: Պրոֆեսոր Դոմենիկո Սպինելլին այս կոչման արժանացավ օրգանական քիմիայի և դեղագործության ասպարեզում ունեցած մեծ ձեռքբերումների, ինչպես նաև հայ գիտնականների հետ սերտ համագործակցության համար:

Դոմենիկո Սպինելլին աշխատում է Բոլոնիայի համալսարանում: Նրա գիտական գործունեությունը վերաբերում է հինգ անդամանի համակցված հետերոցիկլիկ միացությունների (թիոֆեններ, 1,2,4-օսքադիազոլներ, իզոօքսազոլներ, իմիդազոլներ, թիազոլներ) ռեակցիոնունակության և հատկությունների ուսումնասիրությանը:

Դոմենիկո Սպինելլին համագործակցում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ համակցված պիրիդինների սինթեզի և հատկությունների ուսումնասիրության բնագավառում: Նա աջակցում է ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությանը երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Հայ գիտնականների հետ համատեղ տպագրել է 19 գիտական աշխատանք:

 

27.12.2017թ. 

 

-- 
Հարգանքով՝

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 176 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար