35 սիրիահայ կմասնակցի Կլոր սեղան հիմնադրամի և նրա գործընկերների կազմակերպած դասընթացներին

09-01-2018 11:25:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Հալեպ» ԲՀԿ  և Արտ
հաուս ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ, ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը: Կլոր սեղանը Հայաստանում շարունակում է կազմակերպել   վարսահարդարների, ոճաբանների, մատնահարդարների, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի մասնագիտական դասընթացներ սիրիահայ փախստականների համար:
Կլոր սեղանի, «Հալեպ» ՀԿ-ի և Արտ հաուս ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները ողջունեցին 35 սիրիահայերի՝ հայտարարելով ծրագրի մեկնարկը:
 
Մասնագետները նրանց ներկայացրեցին ծրագրի նպատակը՝ կարևորելով արհեստներ սովորելու անհրաժեշտությունը, քանի որ աշխատանքի հնարավորությունը մեծ խնդիր է Հայաստանում, հատկապես կանանց և երիտասարդների համար: Առաջարկվող ծրագիրը կնպաստի առավել անօգնական և տուժած փախստական ընտանիքների խոցելիության նվազեցմանը, ինչպես նաև` հզորացմանը:
 
Աշխատուժի զարգացման այս նախաձեռնությունը կնպաստի բարելավելու սիրիահայերի կենսապայմանները և կխթանի նրանց ինտեգրումը Հայաստանում՝ լավացնելով ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները` արժանապատվորեն ապրելու Հայաստանում: Դասընթացները
կանցկացվեն հատկապես կանանց և երիտասարդների, որոնք չեն աշխատել Սիրիայում:
 
Ծրագրի կարևորագույն խնդիրներից է սոցիալ-հոգեբանական   աջակցությունը: Այն կիրականացնի Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը՝ Երևանի Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում՝ առավել տուժած փախստականների համար: 
 
Սոցիալ-հոգեբանական   աջակցությունը կնպաստի շահառուների բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը և հզորացմանը: Սոցիալ-հոգեբանական խմբային հանդիպումներն անցկացվում են շաբաթական գրաֆիկով:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 516 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար