ՀՀ դեսպան Կիրակոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հետ

12-01-2018 18:58:35   | Ավստրիա  |  Մամլո հաղորդագրություն
Ս.թ. հունվարի 10-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցեց Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ընդունելությանը:
 

Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպան Կիրակոսյանն ավստրիական պետության ղեկավարին փոխանցեց Նոր՝ 2018 թվականի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և հույս հայտնեց, որ հայ-ավստրիական բարեկամական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան և կհամալրվեն բովանդակային նոր համագործակցությամբ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից