«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ

16-01-2018 15:39:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սույն թվականի հունվարի 13-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի  հարևանությամբ, մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են Շամախյան տեղամաս մասնաճյուղի անտառապահները և ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Կրակն արագ տեղայնացվել է և մարվել մոտավորապես 18:20-ին: Կրակն ընդգրկել է 800 ք.մ տարածք: Ծառապատ հատվածները չեն վնասվել, այրվել է չոր խոտածածկը:
 
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Դիլիջան ազգային պարկ-ի պահպանման բաժնի աշխատակիցների   կատարած շրջայցերի ու ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 3 անտառախախտման դեպք /ապօրինի 6 ծառահատում/, կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` հետագա ընթացք տալու նպատակով:
Պանտեռա Սիքյուրիթի ՍՊԸ-ի պահնորդական ծառայության հետ համատեղ  հատուկ հսկողությունը և  շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է:
Դիլիջան ազգային պարկ-ի տարածքում շարունակվում են բնակչությանը  քամատապալ, հողմատապալ ծառերից առաջացած վառելափայտի դուրս գրման և բաց թողման աշխատանքները, ինչի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում իրացվել է 51,0 խ.մ փայտանյութ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 130 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար