Մեղքը հիմնավորվելու դեպքում «Ճվճվ Արոյի» որդին պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել. մանրամասներ․168.am

17-01-2018 20:08:12   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

168.am․«Ճվճվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ մահվան ելքով վթարի գործով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

 


Ըստ կայքի տեղեկությունների՝ Սարգիս Վարդանյանը հայտարարել է, եթե հիմնավորվի, որ ինքը ՃՏՊ-ի կանոններ է խախտել, ապա պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել:
 
Նշենք նաև, որ Վարդանյանին կալանավորվելու որոշումը բողոքարկվել է, վերաքննիչ դատարան, սակայն դեռևս քննության օրը հայտնի չէ:
 
Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 8-ին՝ գիշերը ժամը 04:40-ի սահմաններում, «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանները բախվել են, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի:
 
Վթարի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդը մահացել է, իսկ նրա ուղևորը և «ԲՄՎ X6»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներ են ստացել:
 
Նշենք, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են ոստիկաններ և նրանցից մեկը՝ վարորդը, մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց:
 
Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
 
Հունվարի 11-ին նրան կալանավորել են:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 529 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար