Սյունիքի մահացու ավտովթարից զինվորականները չեն տուժել.armenpress.am

18-01-2018 12:59:11   | Սյունիքի մարզ  |  Մամուլի տեսություն
Սյունիքի մարզում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին զինվորականներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից զինվորականներ չեն տուժել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զինվորականներից ոչ ոք չի տուժել»,-տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը:
 


Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունվարի 18-ին` ժամը 09:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
 
Հ-44 ավտոճանապարհի Սիսիան-Շաքի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ-131» մակնիշի 7583 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Թ.) և «ВАЗ 2107» մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Հ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Է. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․Հ.-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։
 Լուսանկարը՝ shamshyan.com-ի
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից