Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի վերին շերտի քայքայումը կվերականգնի կառուցող ընկերությունը

18-01-2018 15:28:01   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ կառավարության հունվարի 18-ին կայացած նիստից հետո Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում ճանապարհի վերին շերտի քայքայմանը: 
 
Ըստ նրա՝ եթե լաբորատոր փորձարկումը ցույց տա, որ աշխատանքը վատ է արված, ապա այն դեռևս սպասարկման փուլում է, և կառուցողը պետք է վերականգնի թերությունները: 
 
Վ. Մարտիրոսյանի խոսքերով՝ նման կարգի շինարարությունների ընթացքում կարող են այդպիսի խնդիրներ առաջանալ: 
 
Լրագրողի այն հարցին, թե նորմալ է արդյոք համարում այն, որ մեկ կիլոմետրի վերականգնման համար 2 մլն դոլար է ծախսվում, նախարարը պատասխանեց. 
 
«2 մլն դոլարն այդպիսի շինարարությունների համար այդքան էլ մեծ գումար չէ, կարող է և ավելի լինել, կամ պակաս: Դա կախված է ռելիեֆից և գրունտից»: 
 
Նրա փոխանցմամբ՝  ըստ ներկայացված փաստաթղթերի ճանապարհի վերահսկողությունն իրականացնող մարմինը թերացումներ չի հայտնաբերել:  
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 173 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար