Որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է

18-01-2018 17:42:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  18-ին՝  ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի,   Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջանների  ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
 
Ապարան – Ալագյազ  ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝  40-50 մետր:
 
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով  Վարդենյաց լեռնանցքը փակ է: 
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման, և աղով, ավազով մշակման  աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
  
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարության լրատվական ծառայություն 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից