60-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 54-ամյա բնակիչը․ՀՔԿ

18-01-2018 18:27:01   | Հայաստան  |  Իրավունք
 


 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանությունը: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 1963թ. ծնված տղամարդը:
2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ Լ.Ասատրյանի դիակը։
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել դեպքի վայրի զննություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1963թ.։ Նախնական քննության տվյալներով՝ դեպքից օրեր առաջ տուժողը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 1963թ ծնված,  կոշիկի ներդիրների վաճառքով զբաղվող տղամարդու հետ, ով վրեժխնդրությունից դրդված դեկտեմբերի 22-ին գնացել է Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկա և դանակով 2 անգամ հարվածել 60-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։
Կասկածյալը հունվարի 17-ին ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 182 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար