Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը հետեւում է Ռոբերտ Հովհաննիսյանին

19-01-2018 11:35:03   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության յոթերորդ տուրի գլխավոր՝ Ռոբերտ Հովհաննիսյան-Արման Փաշիկյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այժմ Հովհաննիսյանին հետեւում է Հայկ Մարտիրոսյանը, որը զիջում է առաջատարին մեկ միավորով, բայց ունի մեկ չխաղացած պարտիա:

 


Յոթերորդ տուրի արդյունքները. Հայկ Մարտիրոսյան- Տիգրան Հարությունյան՝ 1:0, Սամվել Տեր-Սահակյան- Զավեն Անդրիասյան՝ 0:1, Ռոբերտ Հովհաննիսյան-Արման Փաշիկյան, Մանուել Պետրոսյան-Կարեն Գրիգորյան, Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյանն ազատ էր:
 
Մրցաշարային աղյուսակ. Հովհաննիսյան՝ 5.5 միավոր, Մարտիրոսյան՝ 4.5, Փաշիկյան՝ 4, Անդրիասյան, Հարությունյան, Մ. Պետրոսյան, Սարգսյան, Տեր-Սահակյան՝ 3-ական, Տ. Պետրոսյան, Գաբուզյան, Գրիգորյան՝ 2-ական:
 
Ութերորդ տուրում միմյանց հետ կխաղան Անդրիասյան-Տ. Պետրոսյան, Հարությունյան-Տեր-Սահակյան, Գրիգորյան-Մարտիրոսյան, Փաշիկյան-Մ.Պետրոսյան, Սարգսյան-Հովհաննիսյան, Գաբուզյանն ազատ է:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 138 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար