Անօթևան և մուրացիկ անձանց հայտնաբերման և աջակցության աշխատանքները՝ մշտական ուշադրության կենտրոնում

23-01-2018 14:10:51   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը և համապատասխան այլ ստորաբաժանումները շարունակում են մայրաքաղաքում անօթևան և մուրացիկ անձանց հայտնաբերման, նրանց սոցիալական և այլ օգնություն ցուցաբերելու աշխատանքները: 
 


Մասնավորապես, 2017 թվականի ընթացքում հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 23 անչափահաս, որոնց խնդիրները քննարկվել են խնամակալության հանձնաժողովների կողմից և ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել չափահաս տարիքի 171 անօթևան, որոնցից 18-ը՝ մուրացկանությամբ զբաղվողներ: Անօթևաններից 139-ը մայրաքաղաքից են, 30-ը՝ մարզերից, 2-ը՝ արտասահմանից: Նրանցից 17-ը ազատազրկման վայրերից ազատ արձակված անձինք են, 51-ը՝ հաշմանդամություն ունեցող: Կատարված աշխատանքների արդյունքում 25 անօթևան տեղափոխվել է պետական խնամակալական հաստատություններ: Փաստաթղթավորվել է (քաղաքացիություն և անձնագրեր ստացել) 35 անօթևան մարդ, վերականգնվել է 16-ի թոշակավորման խնդիրը, 17-ը տեղավորվել են աշխատանքի:
Ներկայում ժամանակավոր կացարանում բնակվում են 100 անօթևաններ, որոնցից 12-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, 25-ը ենթակա են տեղավորման պետական խնամակալական հաստատություններում, այդ թվում 14-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք են:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 93 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար