ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը

23-01-2018 15:57:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել <<Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում>> ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը: Նիստը նախագահել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են չեխական Dekonta ընկերության ներկայացրած Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի մաքրման երեք հիմնական տարբերակները։ Նիստում ամփոփվել է ծրագրի շրջանակներում 2017թ․ կատարված աշխատանքները և նախանշվել են 2018 թ․ անելիքները։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 108 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար