Սպառողին այլևս պատահական միս չի հասնի. հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով.(տեսանյութ)



24-01-2018 12:59:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով  ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»: 
 
Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները:  Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն  արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ հանրապետությունում  նորմը պարտադիր դառնալուն զուգահեռ կսկսի գործել առնվազն 71 սպանդանոց, գնահատված անհրաժեշտ քանակը 40-70 է՝ կախված հզորությունից:   
Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել սանիտարական պահանջներին համապատասխան, թույլ կտա ազգաբնակչությանը մատակարարել անվտանգ միս և մսեղիք, որը կբարձրացնի  երկրում արտադրվող մսի և մսամթերքի անվտանգությունը:
Գործարարները վստահեցնում են՝  պարտադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց հետո հանրապետությունում մսի գնանկում կդիտվի, քանի որ  մրցակցության դեպքում իրենցից յուրաքանչյուրը կձգտի առավել մատչելի և ձեռնտու տարբերակներ առաջարկել, ինչն էլ իր հերթին կազդի մսի գնի վրա:
Առավել մանրամասն՝ կից տեսանյութում`
 
 
 
                                 ՀՀ գյուղատնտեսության նախարարության   տեղեկատվության և
                           հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և
                           հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 85 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար